Bloomberg-ը խոստովանել է Իրանի ԱԹՍ-ների արդյունաբերության առաջընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i216412-bloomberg_ը_խոստովանել_է_Իրանի_ԱԹՍ_ների_արդյունաբերության_առաջընթացը
Bloomberg լրատվական գործակալությունն իր հրապարակած զեկույցում գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը վերջին տարիներին իր առաջընթացով, կարողացել է այս երկիրը վերածել տարածաշրջանային դերակատարի, որը լավագույնս ըմբռնում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պաշտպանունակությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2024 13:26 Asia/Tehran
  • Bloomberg-ը խոստովանել է Իրանի ԱԹՍ-ների արդյունաբերության առաջընթացը

Bloomberg լրատվական գործակալությունն իր հրապարակած զեկույցում գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը վերջին տարիներին իր առաջընթացով, կարողացել է այս երկիրը վերածել տարածաշրջանային դերակատարի, որը լավագույնս ըմբռնում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) պաշտպանունակությունը:

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական հզորության առաջընթացը, հատկապես անօդաչու թռչող  սարքերի ոլորտում, գրավել է ռազմական և արևմտյան փորձագետների ուշադրությունը, և վերջին տարիներին Իրանը նոր պահանջների ականատեսն է եղել հայրենական արտադրության անօդաչու թռչող  սարքերի ոլորտում։

«Bloomberg» լրատվական գործակալությունը երեքշաբթի օրը  Իրանում անօդաչու թռչող սարքերի արտադրության  պատմության մասին հաղորդել է,որ իրանական անօդաչու թռչող սարքերը ներկայումս արտադրվում են առնվազն հինգ երկրներում՝ Հարավային Ամերիկայից մինչև Կենտրոնական Ասիա։ Իսկ անօդաչու թռչող սարքերի կառուցման մեջ իրանական տեխնոլոգիա և իրանական  մասեր օգտագործող երկրների թիվը հասել է առնվազն 12-ի։ 

Ըստ Bloomberg-ի՝ Իրանի կողմից առաջին անօդաչու թռչող սարքերը արտադրվել  են Իրաքի հետ ութամյա պատերազմի ժամանակ, և այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան զենք և ֆինանսական օգնություն տրամադրեցին Իրաքի տապալված բռնապետ Սադամին, և 250,000 իրանցիներ զոհվեցին այդ ժամանակաշրջանում,  Իրանը  համալսարաններից, մասնավոր ընկերություններից և ռազմական հետազոտական ​​կենտրոններից բաղկացած անօդաչու թռչող սարքերի արտադրության էկոհամակարգ ստեղծելով՝ կարողացավ դիմակայել Իրաքի կողմից պարտադրված պատերազմին։
Bloomberg-ի զեկույցում ասված է- «Այժմ Իրանի անօդաչու թռչող սարքերը դարձել են ավելի լավը և  կարողացել են Իսլամական Հանրապետությունը վերածել տարածաշրջանային դերակատարի,իսկ Իրանը օգտագործելով ԱԹՍ-ների դիվանագիտություն՝  իր պաշտպանական արդյունաբերությունը ֆինանսավորելու, ռազմավարական դաշինքները ամրապնդելու և այն  զենքի հզոր արտահանողի վերածելու համար՝ ամբողջ աշխարհում հակամարտությունների բնույթը փոխելու կարողությամբ՝  արտարժույթ է ներմուծում երկիր: