Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Ալիևն ու Էրդողանը շնորհավորանքներ են փոխանակել Ռամադան տոնի կապակցությամբ, բարօրություն և բարգավաճում մաղթել ադրբեջանցի և թուրք ժողովուրդներին։
«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական բարեկամության, եղբայրության և դաշնակցային հարաբերություններն ապագայում կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում, մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, ինչպես նաև Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցեր։ Նշենք, որ մայիսի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության պարտությունից հետո սա երկու երկրների ղեկավարների առաջին հեռախոսազրույցն է։ Ընտրություններից հետո Ալիևը չի զանգահարել Էրդողանին ընտրություններից հետո, ինչպես անում է սովորաբար։ 2014 և 2019 թվականների ՏԻՄ ընտրություններից հետո Ալիևն ընտրատեղամասերի փակվելուց ու նախնական արդյունքների հրապարակումից մի ժամ հետո զանգահարել էր Էրդողանին ու շնորհավորել ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ի տարբերություն Ալիևի՝ Ուզբեկստանի ու Ղրղզստանի նախագահները մարտի 31-ի երեկոյան զարգահարել են Էրդողանին ու շնորհավորել «ժողովրդավարական հասունությամբ ընտրությունների անցկացման համար»։