Մոռացեք Ճապոնիայի ու Իրաքի ջարդերը, խոսեք Ուկրաինայի մասին
Վիետնամի պատերազմից և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնացիների ձայնը բոյոտելուց հետո, ԱՄՆ-ն հասկացավ, որ հաղթանակ նշանակում է «նվաճել իրաքցիների և ամերիկացիների «սրտերն ու մտքերը»»։
Այդ նպատակով, ի տարբերություն Հարավարևելյան Ասիայի պատերազմների, որտեղ ԶԼՄ-ները հաճախ համարվում էին հինգերորդ շարասյուն, լրատվամիջոցներն օգտագործվեցին որպես փափուկ ուժին աջակցող ուժ։
Վիետնամի դեպքում ամերիկացիների համար պարզ էր, որ ռազմական առումով ստորադաս թշնամին խայտառակում էր աշխարհի ամենահզոր զինվորականներին հիմնականում այն պատճառով, որ Վիետնամի բանակն ուներ իր ժողովրդի աջակցությունը:
Ուստի Իրաքում կիրառվեց «ընկալման կառավարում» ռազմավարությունը։ ԱՄՆ-ն ուներ նաև ատոմային ռումբերի կիրառումից տուժած ճապոնացիներին ձանը լռեցնելու փորձը։ Լրագրողներին զորամասերում տեղավորելը օգնեց վերահսկել այն տեսակետը, որից ամերիկացիները դիտարկում էին հակամարտությունը:
Ամերիկյան զինվորների տառապանքները կարևորվում են, իսկ իրաքցիներինն աննտեսվում։ Եվ սա պատահականություն չէ։ Դա արվում է այն նպատակով, որ ամերիկացիներն իրենց զինվորներին պատերազմի ուղարկելու հարցը կասկածի տակ դնելու փոխարեն, ավելի շատ կենտրոնանան այդ զինվորների տառապանքի վրա։
Արևմտյան մամուլը համարյա չանդրադարձավ այն փաստին, որ Իրաք ԱՄՆ-ի ներխուժումն անօրինական էր։ ԶԼՄ-ներում չլուսաբանվեցին նաև Իրաքի ինքնիշխանության խախղման մասին լուրերը և այն հանցագործությունները, որ ամերիկացիներն իրականացրեցին Ֆալուջայում։ Նույն քաղաքականությունը կիրառվել էր նաև Ճապոնիայի դեպքում։
Սակայն Իրաք ամերիկյան ուժերի ներխուժման կամ Ճապոնիայի վրա ատոմային ռումբեր նետելու մասին ամերիկացիների կարծիքի կտրուկ տարբերությունը Ուկրաինայի պատերազմի մասին մարծիքից, կեղծավորությունից էլ ավելին է։
Ամերիկյան ԶԼՄ-ներում այս պատերազմի մասին լուրերի լուսաբանման ժամանակ գերակշռում են Պուտինի դատապարտման ձայները և Ռուսաստանին միջազգային իրավունքի համար պատասխանատվության ենթարկելու կոչերը։
2002-2003թվականներին, մեծ ուշադրություն չդարձվեց Բուշի վարչակազմի կողմից ներկայացվող և ուռճացված լուրերին, թե Սադդամի ռեժիմն ունի զանգվածային ոչնչացման զենք։ Բացի այդ, որևէ քննադատական խոսք չհնչեց նաև ԱՄՆ-ի այն հայտարարության կապակցությամբ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը կշարունակվեր տարիներ, եթե ամերիկացիները չսպանեին մի քանի հարյուր հազար հասարակ ճապոնացի քաղաքացիների։
Մինչ ամերիկյան լրատվամիջոցները խոսում էին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հետ կապված իրավական հարցերի ամսին, ԱՄՆ քարոզչական մեքենան շեղեց հասարակական կարծիքը Իրաք ներխուժման վերաբերյալ նմանատիպ հարցեր տալուց: Ամերիկացիները նման բան արդեն արել էին Ճապոնիայի դեպքում։
Ինչ վերաբերում է հիմնական լրատվամիջոցներին, Իրաքը մոռացված երկիր է, և իրաքյան պատերազմն անցյալում է, ինչպես ճապոնական քաղաքներում մարդկանց սպանությունները:
Այս տխուր լռությունը մի տխուր ճշմարտության վկայությունն է. ներխուժումից երկու տասնամյակ անց ամերիկյան քարոզչությունը վճռականորեն հաղթել է Իրաքի մարտադաշտում: Նույն կերպ ԱՄՆ-ն հաղթեց նաև Ճապոնիայի դեպքում։