Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը. օրը հայտնի է
https://parstoday.ir/hy/news/world-i216566-Պաշտոնական_այցով_Երևան_կժամանի_Ղազախստանի_նախագահը._օրը_հայտնի_է
Ղազախստանի նախագահն այցի ընթացքում բանակցություններ կվարի Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2024 08:06 Asia/Tehran
  • Պաշտոնական այցով Երևան կժամանի Ղազախստանի նախագահը. օրը հայտնի է

Ղազախստանի նախագահն այցի ընթացքում բանակցություններ կվարի Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ–ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է «Կազտագ» պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ այցի ընթացքում Տոկաևը բանակցություններ կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Նշենք, որ Ղազախստանի նախագահի այցի մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` առանց ժամկետներ նշելու։
Սա Տոկաևի առաջին պաշտոնական այցն է Հայաստան երկկողմ մակարդակով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ հայ-ղազախական գործարար համաժողով: