Ապրիլ 13, 2024 16:21 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները՝ քսան տարի առաջ Վենեսուելայում տեղի ունեցած հեղաշրջման գլխավոր դերակատարներ․Դասեր աշխարհի համար

Guardian թերթի փոխանցմամբ՝ Վենեսուելայում 2002 թվականի ձախողված հեղաշրջումը սերտորեն կապված է եղել ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ինչպես պատմությունն է վկայում, ամերիկացիները 1980-ականներին «կեղտոտ պատերազմների» երկար պատմություն ունեն և խորը կապեր են հաստատել այն ժամանակ Կենտրոնական Ամերիկայում գործող մահվան և խոշտանգումների ջոկատների հետ:

Վաշինգտոնի մասնակցությունը այն բուռն իրադարձություններին, որոնք 2002 թվականի ապրիլին կարճ ժամանակով պաշտոնանկ արեցին Վենեսուելայի հանրաճանաչ առաջնորդ Ուգո Չավեսին,հիշողություններում պահպանում է կիսագնդում ԱՄՆ-ի նկրտումների վերաբերյալ վախը։ 

Սա նաև խորացնում է կասկածները Լատինական Ամերիկայի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ։

Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ արյունարբու նախագահ՝ Բուշի վարչակազմը անմիջապես հավանություն տվեց նոր հեղաշրջման կառավարությանը, որը գլխավորում էր Պեդրո Կարմոնա անունով գործարարը: Բայց Վենեսուելայի ժողովրդի կամքի շնորհիվ ամերիկյան հեղաշրջումը 48 ժամ հետո տապալվեց։ 

Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը

Այն ժամանակ ամերիկացիներն արդեն «մի քանի ամիս առաջ» հանդիպումներ էին անցկացնում հեղաշրջումը ծրագրող վենեսուելացիների, այդ թվում՝ Կարմոնայի հետ, և այդ հանդիպումները շարունակվեցին մինչև հեղաշրջումից շաբաթներ առաջ։

Ըստ Guardian-ի՝ ԱՄՆ Հանրային դիվանագիտության գրասենյակի տնօրենը, Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր տնօրենը, Հոնդուրասում  Ռոնալդ Ռեյգանի դեսպանը, ով հետագայում դարձավ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան՝ Կարակասում ԱՄՆ դեսպանի հետ միասին ճանաչվել են որպես այս հեղաշրջման գլխավոր դերակատարներ։

Կոնգրեսի հետաքննությունը պարզել է, որ Բուշի վարչակազմը ավելի շատ բյուջե է հատկացրել Վենեսուելայի ապստամբության համար: Վերջապես,  Վենեսուելայում ամերիկյան հեղաշրջումից առաջ և հետո,ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվեց ավելի քան 100 մարդ։

Չավեսի ավագ գաղափարախոսը և նրա տնօրեններից մեկն ասել էր, որ Չավեսի ընդդիմադիր գեներալները, որոշ տեղական լրատվամիջոցներ և ԱՄՆ-ում հակաչավեսական խմբերը ծրագրել էին պաշտոնանկ անել նախագահին: