Իսրայելի դեմ ուղղված Իրանի «Ճշմարիտ խոստում» ռազմական գործողության 12 ուղերձները
https://parstoday.ir/hy/news/world-i216620-Իսրայելի_դեմ_ուղղված_Իրանի_Ճշմարիտ_խոստում_ռազմական_գործողության_12_ուղերձները
Ապրիլի 14-ի լուսադեմին ԻՀՊԿ-ն հարյուրավոր ԱԹՍ-ներով ու հրթիռներով խոցեց գրավյալ տարածքներում գտնվող կարևոր և ռազմավարական թիրախներ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Ապրիլ 14, 2024 07:37 Asia/Tehran
  • Իսրայելի դեմ ուղղված Իրանի  «Ճշմարիտ խոստում» ռազմական գործողության 12 ուղերձները

Ապրիլի 14-ի լուսադեմին ԻՀՊԿ-ն հարյուրավոր ԱԹՍ-ներով ու հրթիռներով խոցեց գրավյալ տարածքներում գտնվող կարևոր և ռազմավարական թիրախներ։

Այս պատմական գործողության վերաբերյալ ասելիք շատ կա, սակայն Յադոլլահ Ջավանին նշել է մի քանի կետ։

1․Ճշմարիտ խոստում
Գործողությունը կոչվեց «Ճշմարիտ խոստում», որպեսզի և՛ բարեկամները, և՛ թշնամիները իմանան, որ Իսլամական Հանրապետությունն անում է այն, ինչ ասում է։ Այն ևս մեկ անգամ ապացուցեց, որ Իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդի՝ «Դուռ թակելու դարաշրջանն ավարտվել է» և «Մեկ խփես, տասը կստանաս» խոսքերը ճիշտ են ու տրամաբանական։


2․ Օրինական պաշտպանության իրավունք
Իրանի գորոծղությունը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության վրա, օրինական ինքնապաշտպանության օրինակ է։ Այս գործողությունը պատասխան էր Իսրայելի ռեժիմի բազմաթիվ հանցագործություններին, այդ թվում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա իրականացված հարձակմանը, որի հետևանքով նահատակվեց իրանցի 7 ռազմական խորհրդական։

 

3․ Իրանն իր ազգային անվտանգությունը պաշտպանելու հարցում լուրջ է տրամադրված

Այս գորոծղությունն Իրանի ժողովրդի համար այս պահին անխուսափելի անհրաժեշտություն էր՝ ազգային անվտանգությունն ապահովելու, թշնամու սպառնալիքների դեմ ռազմական զսպման մակարդակը պահպանելու և բարելավելու համար։

 

4․ Փոքրիկ ակնարկ Իրանի ուժին

«Ճշմարիտ խոստում» գործողությունը ցույց տվեց Իրանի ժողվորդի ռազմական հզորության մի մասը։ Թշնամին պետք է ուշադրություն դարձնի հատկապես այս փաստին և խուսափի Իրանի վերաբերյալ սխալ հաշվարկներից։ 

 

5․ «Երկաթե գմբեթ»  համակարգի կեղծիքը
«Ճշմարիտ խոստում» գորոծղության ընթացքում ավելի ակնհայտ դարձավ «Երկաթե վահան»  ՀՕՊ համակարգի թուլությունը։ Գործողության ընթացքում արձակված հրթիռների կեսը ոչնչացրել է նախանշված թիրախները։

 

6․ Նախազգուշացում՝ Իսրայելի հետագա ագրեսիայի կապակցությամբ 

Գործողությունից առաջ և դրանցի հետո Իրանը հնարավորինս հստակ հայտարարեց, որ Սիոնիստական ռեժիմի ցանկացած արձագանք կդիտարկի որպես հերթական ագրեսիա և կպատասխանի ավելի ծանր գրոհով։

 

7. Զգուշացում ԱՄՆ-ին 

ԱՄՆ-ն պետք է լուրջ վերաբերվի Իրանի ուղերձին և խուսափի Իսլամական Հանրապետության դեմ հավանական գործողության ժամանակ  Սիոնիստական ռեժիմի հետ համագոծակցելուց։  Ամերիկացիները շատ լավ գիտեն, որ սխալ հաշվարկի և հանցավոր Սիոնիստական ռեժիմին միանալու դեպքում, տարածաշրջանում և դրանից դուրս նրանց բոլոր ուժերն ու հենակետերը հասանելի են Իսլամական Հանրապետության և Դիմադրության ճակատի համար։

 

8. Հարևանների միջև համագործակցության կարևորությունը տարածաշրջանի անվտանգության պահպանման գործում

Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ամրապնդել հարաբերությունները տարածաշրջանի բոլոր երկրների և հատկապես իր հարևանների հետ՝ հիմնվելով բարիդրացիության և ընդհանուր շահերի սկզբունքի վրա։ Սակայն Իրանը նաև հայտարարել է, որ եթե տարածաշրջանի երկրներն ու հարևաններ սխալ հաշվարկ կատարեն և իրենց   տարածքը տրամադրեն Իարնի ժողովրդի թշնամուն, հենց իրենք կվերածվեն թիրախի։

 

9․ Իրանի ազգային կամքը 
Իսրայելի դեմ հարձակումից հետո Իրանի ժողովուրդը դուրս եկավ փողոցներ, ողջունելու ԻՀՊԿ այս քայլը, ինչը վկայում է, որ այս գործողությունը հանրային պահանջ էր։

 

10․ Իրանի գործողություններն օրինական են թե՛ տարածաշրջանային և թե՛ միջազգային մասշտաբով 

Տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս այլ ժողովուրդների կողմից Իրանին ցուցաբերված  աջակցությունը խոսում է գործողության միջազգային մասշտաբով օրինական լինելու մասին։

 

11. Իրանի ճիշտ պաշտպանական քաղաքականությունը՝ մոդել աշխարհի համար

«Ճշմարիտ պատասխան» գործողությունը լիովին պաշտպանական բնույթ էր կրում և պատասխան էր Սիոնիստական ռեժիմի գործողություններին։ Այն ցույց տվեց, որ Իսլամական Հանրապետության քաղաքականությունն ու Իսլամական հեղափոխության իմաստուն առաջնորդի հեռատեսությունը, որի շնորհիվ, վերջին մի քանի տարիների ընթացքում։   ամրապնդվել է երկրի պաշտպանական բազան և հրթիռային հզորությունը, ճիշտ էր ու իրատեսական։

 

12. Իրանի աշխարհայացքը ճիշտ է և հիմված Ղուրանի ուսուցումների վրա

Կեղծիքի ճակատի դեմ ճշմարտության ճակատի վերջնական հաղթանակի վերաբերյալ Իրանի ժողովրդի և  զինված ուժերի վստահությունն ու հավատն ուսանելի են։ Իսկ Սիոնիստական ռեժիմի ձեռնարկած ցանկացած գորոծղություն ռեժիմին մոտեցնում է իր դաժան և հանցավոր գոյության վերջնակետին։