Արևմտյան ԶԼՄ անդրադարձել են Իսրայելի վրա Իրանի պատասխան հրթիռային հարձակմանը
Իրանի պատասխանն Իսրայելին անմիջապես դարձավ միջազգային լրատվամիջոցների ու թերթերի վերնագիրը։
«Ռոսիա 24» ռուսական հեռուստաալիքը Իրանի հարձակումն անվանել է պատմական, վճռական քայլ։
Ռուսիա-Ալ Յոմ հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանի հարձակումը որոշիչ փուլ է առաջացրել տարածաշրջանի պատմության մեջ, քանի որ օկուպացված Պաղեստինը առաջին անգամ հայտնվել է Իրանի տարածքից հրթիռային հարձակման թիրախում։
Եգիպտոսից Raialyoum կայքը հաղորդում է.- Եգիպտոսի ժողովուրդը մեծ ուրախություն հայտնեց Իրանի հարձակման մեկնարկից հետո և պատմական պահ համարեց այս զավթիչ ռեժիմից ազատվելու համար։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Ռիչ Մաքքորմիկը օկուպացված տարածքների վրա Իրանի հարձակումը սարսափելի է անվանել ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի համար և ասել, որ Բայդենի կառավարության թուլությունն է Սիոնիստական ռեժիմի վրա Իրանի հարձակման պատճառը։