Ինչո՞ւ է Ճապոնիան վախենում ԱՄՆ-ից ու Իսրայելից
Ճապոնիայի ԱԳ նախարարը, ՄԱՆ-ի քաղաքականությանը համահունչ, Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը դատապարտելու փոխարեն, դատապարտել է Իրսայելի դեմ Իրանի պատասխան հարձակումը, որն իրականացվել է ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում։
Այս հոդվածում կանդրադառնան քչորս տարբեր իրադարձությունների նկատմամբ Ճապոնիայի դիրքորոշմանը, որն ակտիվորեն քննարկվում է համացանցի օգտատերերի շրջանում։ Այս դիրքորոշումները վկայում են իսրայելի մանկասպան ռեժիմից ու ԱՄՆ-ից Ճապոնիայի մեծ ժողովրդի վախի մասին։
1․ Ճապոնիան չի դատապարտել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա Իսրայելի հարձակումւը
Ճապոնիայի ԱԳ նախարարը, ԱՄՆ-ի քաղաքականությանը համահունչ, չի դատապարտել ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը, որի հետևանքով զոհվեց 7 իրանցի ռազմական խորհրդական և որը համարվում է հարձակում ԻԻՀ ինքնիշխանության վրա։
Հատկանշալկան է, որ բացի ՄԱԿ-ի կանոնադրության տեսքտից, որը դատապարտում է այս գործողությունը, անդամների ճնշող մեծամասնությունը, բացառությամբ Հարավային Կորեայի և գաղութատիրական պատմություն ունեցող ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի, դատապարտեցին Իսրայելի հարձակումը:
2․ Ճապոնիան դատապարտեց Իրանի օրինական պատասխանը
Ճապոնիայի ԱԳ նախարար Յոկո Կամիկավան հայտարարել է, որ Տոկիոն խստորեն դատապարտում է Իրանի պատասխան հարձակումը Իսրայելի վրա: Նախարարն անտեսեց այն փաստը, որ Իրանի գործողությունը հիմնված էր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով սահմանված ինքնապաշտպանության իրավունքի վրա։ Ըստ այդ հոդվածի՝ ՄԱԿ-ի անդամ հանդիսացող երկրի դեմ ռազմական հարձակման դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար, կանոնադրության դրույթներից ոչ մեկը չի խոչընդոտում անդամների անհատական կամ հավաքական օրինական պաշտպանության իրավունքին:
3․ Ճապոնիան ԱՄՆ-ին բողոք չի ներկայացրել ատոմային ռումբի կիրառման հետևանքով ճանոպացիների մահն անտեսելու կապակցությամբ
Անցած շաբաթ կայացած մամուլի ասուլիսում, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան հայտարարեց, որ Տոկիոն «կարիք չի տեսնում» բողոքելու ամերիկացի օրենսդիր Թիմ Ուոլբերգի հայտարարությունների դեմ։
Անդրադառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հիրոսիմայի և Նագասակիի վրա ԱՄՆ-ի միջուկային հարձակմանը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Թիմ Ուոլբերգը վերջերս Գազայի վրա միջուկային հարձակման կոչ էր արել, ասելով․ «Հարձակումը պետք է լինի Նագասակիի և Հիրոսիմայի նման։ Արագ ավարտեք ամեն ինչ»։
4․ Հարգանք մի քանի հարյուր հազար ճապոնացիներին սպանողների նկատմամբ
ԱՄՆ կատարած այցի ժամանակ, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հարգանքի տուրք է մատուցել ամերիկացի զինվորներին։ Նույն զինվորներին, ովքեր ատոմային զենքով մեկ վայրկյանում մոխրի վերածեցին 220 հազար ճապոնացու։
Հատկանշական է, որ այդ քայլից հետո, նա իրեն շատ լավ է զգացել և հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններն ակնառու են։
Այնուհետև նա նշել է, թե որքան լավ է զգում իրեն, քանի որ մեծացել է ԱՄՆ-ում և պատմել այն մասին, թե ինչպես է անցկացրել տարրական դպրոցի իր առաջին երեք տարիները Նյու Յորքում, իսկ հայրը եղել է ԱՄՆ կառավարության աշխատակից:
Վերջում պետք է ասել, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը կարծես թե հոգեբանական և քաղաքական գերակայություն ունեն Ճապոնիայի կառավարության և երկրի նկատմամբ, քան այն, ինչ հրապարակվում է լրահոսում։ Այնպիսի ազդեցություն, որ նրանք կարող են ճապոնիային պարտադրել անտեսել միջազգային սկզբունքը կամ պատմական փաստերը։