Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը փակվում է
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Կենտրոնը բացվել էր Աղդամ քաղաքում 2021 թվականի հունվարի 30-ին՝ հրադադարի վերահսկողություն իրականացնելու և իրավախախտումները կանխելու նպատակով՝ համաձայն Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված հուշագրի։ Յուրաքանչյուր կողմը (Ռուսաստանի և Թուրքիա) 60 զինվորական ուներ։
«Կենտրոնի գործունեությունը դադարեցնելու գործընթացն իրականացվում է Ադրբեջանի և Ռուսաստանի համակարգմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ապրիլի 15-ից դադարեցվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Ավելի վաղ Կրեմլում հաստատել էին, որ ՌԴ խաղաղապահները դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղից։ Գործընթացն իրականացվում է Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ պայմանավորվածությունների մակարդակով։