Ալիևն ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու. Կրեմլ
Ապրիլ 19, 2024 13:07 Asia/Tehran
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու, հայտնում է Կրեմլը։
Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։