Շոլցը Բեռլինում բանակցություններ կվարի Ալիևի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i216872-Շոլցը_Բեռլինում_բանակցություններ_կվարի_Ալիևի_հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 26-ին բանակցություններ կվարեն Բեռլինում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2024 15:07 Asia/Tehran
  • Շոլցը Բեռլինում բանակցություններ կվարի Ալիևի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 26-ին բանակցություններ կվարեն Բեռլինում։

Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

«Երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության հարցեր, ինչպես նաև տնտեսական և էներգետիկական թեմաներ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: