Ապրիլ 20, 2024 09:11 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի բանակը հարձակում է իրականացրել Իրաքի Բաբոլ նահանգում «Հաշդ ալ-Շաբի» ուժերի բազայի վրա

Սիոնիստական ռեժիմի բանակը հարձակում է իրականացրել Իրաքի Բաբոլ նահանգում «Հաշդ ալ-Շաբի» ուժերի «Կալսո» բազայի վրա, ինչի հետևանքով կա առնվազն 8 վիրավոր։

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմսմբ՝ «Կալսո» բազայում տեղակայված են «Հաշդ ալ-Շաբի» ուժերի և Իրաքի ոստիկանության ուժերը։ 
Հարձակման հետևանքով կա մեկ զոհ։ 
Բաբոլ նահանգի անվտանգության կոմիտեի նախագահը հայտարարել է․ ««Հաշդ ալ-Շաբի» ուժերի բազայի վրա հարձակման արդյունքում տեղի է ունեցել 5 պայթյուն և կա առնվազն 8 վիրավոր»։ 
Նա նշել է․ «Ռազամաբազան հարձակման է ենթարկվել հրթռիներով։ Եվ ԱԹՍ-ներով հարձակման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»։ 
Արևմտյան Ասիայում ԱՄՆ զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հերքել է Բաբոլ; նահանգի ռազմաբազայի վրա ամերիկյան ուժերի հարձակման մասին լուրերը։ 
Իրաքի «Սեյեդ ալ-Շոհադա» գումարտակների գլխավոր քարտուղար Աբու Ալա Ալ-Վալայն  արձագանքելով հարձակմանն ասել է․  «Մենք կպատասխանենք յուրաքանչյուրին, ով ներգրավված է «Հաշդ ալ-Շաբի» ուժերի բազայի վրա հարձակման մեջ»։
Իրաքի իսլմական դիմադրությունը հայտարարել է Էյլաթում Իսրայելի կարևոր նշանակության օբյեկտը թիրախավորելու մասին։
Հայտարարության մեջ ասված է․ «Ի աջակցություն Գազայի ժողովրդի և ի պատասխան անպաշտպան պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունների ու Իրաքի ինքնիշխանության ոտնահարման, այսօր լուսադեմին մոջահեդները գրավյալ տարածքներում գտնվող Էյլաթում թիրախավորել են կարևոր օբյեկտ»։