Ապրիլ 23, 2024 12:08 Asia/Tehran

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի «Վնուկովո-2» միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել են ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պաշտոնատար այլ անձինք։ Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները զարգացնելու ցանկություն և ներուժ ունեն։