«Տատիկ-պապիկ»-ը Ադրբեջանը ներկայացնում է որպես «իրենց մշակութային ժառանգություն»
(last modified Tue, 23 Apr 2024 15:26:59 GMT )
Ապրիլ 23, 2024 18:56 Asia/Tehran
  •  «Տատիկ-պապիկ»-ը Ադրբեջանը ներկայացնում է որպես «իրենց մշակութային ժառանգություն»

«Տատիկ-պապիկ»-ը Ադրբեջանը ներկայացնում է որպես «իրենց մշակութային ժառանգություն»։

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․

«Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի իշխանությունների թիրախում այս անգամ հայտնվեց Մե՛նք ենք մեր սարերը հուշարձանը, որը ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»։

Հուշարձանը  հայտնի է, որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից»։