ՌԴ-ում ստեղծվեց «Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող կազմակերպություն
https://parstoday.ir/hy/news/world-i217110-ՌԴ_ում_ստեղծվեց_Եվրասիա_միջազգային_համագործակցության_զարգացմանն_աջակցող_կազմակերպություն
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած շնորհանդեսի ժամանակ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը համոզմունք է հայտնել, որ այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման առումով քաղաքացիական հասարակության մակարդակով գործունեությունն ավելի կարևոր է, քան պաշտոնական դիվանագիտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2024 14:23 Asia/Tehran
  • ՌԴ-ում ստեղծվեց «Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացմանն աջակցող կազմակերպություն

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած շնորհանդեսի ժամանակ ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը համոզմունք է հայտնել, որ այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման առումով քաղաքացիական հասարակության մակարդակով գործունեությունն ավելի կարևոր է, քան պաշտոնական դիվանագիտությունը:

Կոսաչևի խոստովանությամբ՝ նա սեփական փորձից է հանգել նման համոզմունքի։

Կոսաչևն ընդգծել է, որ Ռուսաստանում, ի տարբերություն արևմտյան երկրների, հաջողությամբ լուծվել են տարբեր ժողովուրդների, էթնիկ և դավանաբանական խմբերի միջև հարաբերությունների հետ կապված հարցերը: Ըստ այդմ, քաղաքակիրթ ազգամիջյան հաղորդակցության ձևավորված ավանդույթները կնպաստեն եվրասիական տարածքի երկրների մասնակցությանը նոր կազմակերպության գործունեությանը, եզրափակել է նա:

«Եվրասիա» ոչ առևտրային կազմակերպությունը կամրապնդի հետխորհրդային տարածքի երկրների գործարար և մշակութային կապերը: «Եվրասիան» կաջակցի երիտասարդներին, գործարարներին, մարզիկներին, մշակույթի, գիտության և կրթության գործիչներին, ինչպես նաև հետխորհրդային տարածքի երկրները միավորող այլ ոլորտների ներկայացուցիչներին:

Կազմակերպության աշխատանքը կընդգրկի այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են մշակույթն ու կրթությունը, տնտեսությունն ու բիզնեսը, երիտասարդական փոխանակումներն ու պրակտիկան, միասնական տեղեկատվական տարածքը, միջկրոնական համագործակցությունը, սպորտը և զբոսաշրջությունը, միավորող պատմական ժառանգության պահպանումը: