Ինչո՞ւ է աշխարհում նվազում Հնդկաստանի հեղինակությունը
Հնդկաստան երկիրն, որը դարեր շարունակ հայտնի է եղել իր բազմազանությամբ և հանդուրժողականությամբ, և հարյուրամյակների ընթացքում ձեռք է բերել հսկայական համբավ որպես հակագաղութային հասարակություն և երկիր՝ վերջին տասնամյակում, հատկապես վերջին երկու տարիներին, կորցնում է իր հեղինակությունը
Զարմանալի է հատկապես այն հանգամանքը, որ աշխարհի հյուսիսային և արևմտյան երկրներում Հնդկաստանը չի վայելում հեղինակություն, իսկ ոչ արևմտյան երկրներում խիստ հեղինակազրկվել է։
Ահա երեք պատճառ․
Արևմուտքը և արևմտյան լրատվամիջոցներն ատում են հնդիկներին։
Հնդկական Prasar Bharati Public Media ընկերության գործադիր տնօրեն Շեխար Վեմփաթին ասում է, որ Հնդկաստանը միշտ արձագանքում է երկրի դեմ արևմտյան լրատվամիջոցների կողմից հնչեցված կեղծ պնդումներին:
Արևմտյան ԶԼՄ-ները Հնդկաստանը պատկերացնում են որպես փղերի, օձերի հմայողների և մերկ աղքատների երկիր:
Վեմփաթին անդրադառնալով արևմտյան ԶԼՄ-ների կողմից Հնդկաստանին հեղինակազրկելու պատճառներին, ասում է․ «Լսարան ձեռք բերելու նպատակով, արևմտյան ԶԼՄ-ներն աշխարհում, հատկապես՝ Չինաստանում, փորձում են հեղինակազրկել Հնդկաստանին»։
Նյու Յորքում բնակվող լրագրող և Յեյլի համալսարանի շրջանավարտ Շարվան Բհաթը նույնպես ասում է․ «Լրատվության բիզնեսում դուք պետք է վաճառեք պատմություն, իսկ պատմությունը վաճառելու համար պետք է ստեղծեք այդ պատմությունը»։
Իսկ հնդիկներն Արևմուտքը պատկերացնում են որպես քաղաքակաիրթ մարդկանցով գեղեցիկ երկիր։
Դիմելով արևմտյան լսարանին, հատկապես՝ ամերիկացիներին, Շարվան Բհաթը նրանց խորհուրդ է տալիս պատկերացնել, որ եթե Հնդկաստանում ներկայացվող արևմտյան հասարակության իրականությունը, այդ թվում՝ զինված հարձակումներ, ռասիզմ, թմրամոլություն, լիներ Հնդկաստանում, Արևմուտքն ինչ կզգար հնդիկների շրջանում հեղինակազրկվելիս։ Սակայն այսօր Հնդկաստանի ժողովուրդը դարձել է արևմտայն ԶԼՄ-ների լրատվական արշավի զոհը, ինչի արդյունքում հնդիկները Արևմուտքի գոյություն չունեցող գեղեցիկ կյանքն են ապտկերացնում։
Ծայրահեղականության տարածումը Հնդկաստանում
Վերջին տասնամյակների ընթացքում Հնդկաստանի հեղինակության քայքայումը, որը նախկին բազմազանության երկրի փոխարեն այսօր նկարագրվում է որպես բռնության երկիր, վերջին տասնամյակների ընթացքում երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետևանքն է։ Իսկ այս գործընթացում մեծ դեր է կատարել իշխող «Բհարաթիա Ջանաթա» կուսակցությունը և գործող վարչապետ Նարենդրա Մուդին։
Կուսակցությունը, հակաիսլամական գործողություններով, կամա թե ակամա, ծառայում է Իսրայելի ու Արևմուտքի շահերին և խաղում է արևմտյան ԶԼՄ-ների դաշտում։
Վերջին հարցումների համաձայն՝ վարչապետի վարած քաղաքականությունն ավելի է խորացրել երկրում առկա կրոնական ճեղքը։ Իսկ դա հատկապես նկատելի է հինդուների ու մուսուլմանների միջև։
Իրականում իշխող կուսակցությունը, հրարելով ծայրահեղկան հինդուներին, այդ թվում՝ RSS և Shivsena խմբերին, որոնք ազդեցություն ունեն փոքր քաղաքներում ու գյուղերում, ձեռք բերեց մարդկանց ձայները։
2015թ BJP կուսակցության իշխանության գալուց հետո, երկրում բռնություններն աճեցին, այդ թվում՝ մզկիթների հրկիզումը, կրոնական ծեսերի սահմանափակումը, մուսուլման էմիգրանտների նկատմամբ խտրական քաղաքակաությունը, Քաշմիր շրջանի ինքնավարության չեղարկումը և մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնությունների նկատմամբ լռությունը։
Այս ամենը պատճառ է դարձել, որ համաշխարհային մասշտաբով ատելություն սերմանվի Հնդկաստանի նկատմամբ։ Իսկ Հնդկաստանը, որը փայլում էիր հակագաղութատիրական պայքարով, այսօր գնում է գաղութարարների շահերի ուղղությամբ, ինչը նույնպես այդ երկրի հեղինակության նվազելու պատճառ է դառնում։
Ոչ հավասարների կոնֆերանսից հեռանալով, Հնդկաստանն ավելի արևմտամետ է դարձել, ինչը վկայում է, որ Սիոնիստական ռեժիմն ազդել է այս երկրի քաղաքականության վրա։
Որպես օրինակ՝ Պաղեստինի հարցի վերաբերյալ Հնդկաստանի քաղաքականությունը, լի է եղել հակասություններով։
Նոր Դելին, չպաշտպանելով բռնության ենթարկված ժողովրդին, հանդես է եկել ի պաշտպանություն օկուպանտների, ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլ նաև ռազմական առումով։
Այս գործընթացն այնքան է խորացել, որ Մուդին աշխարհում առաջին առաջնորդն էր, ով դատապարտեց «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունը։
Հնդկաստանը նաև խուսափել է կողմ քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին, որը կոչ էր անում Գազայում հրադադար հաստատել։ Արդյունքում, ծայրահեղական հինդուների խմբերը սկսեցին խեղաթյուրել Գազայի վերաբերյալ ճշմարտությունները, տարածելով ողբերգական դեպքերի վերաբերյալ Սիոնիստական ռեժիմի մեկնաբանությունը։ Արդյունքում թոիրախավորվեց Հնդկաստանի մուսուլման փոքրամասնությունը։
Ի վերջո պետք է ասել, որ ռասիստակաան հոգեբանությունը և Հնդկաստանում իշխող ուժի սխալ որոշումները պատճառ են դարձել, որպեսզի Հնդկաստանը հեղինակազրկվի ոչ միայն Արևմուքտի ժողովուրդների, այլ նաև այլ երկրների ժողովուրդների աչքում։ Այս երկիրը, որը մի ժամանակ համարվում էր համաշխարհային բռնության դեմ պայքարի առաջատար ու հերոս, այսօր վերածվել է այդ նույն բռնության երկրորդ կարգի գործընկերոջ։