Հնդկաստանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. The Week
(last modified Tue, 08 Jul 2025 14:03:49 GMT )
Հուլիս 08, 2025 17:33 Asia/Tehran
  • Հնդկաստանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. The Week

Երևանի և Նյու Դելիի միջև կապերի ամրապնդման ֆոնին, Հնդկաստանին կոչ են անում ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, գրում է հնդկական The Week հանդեսը։

«Հնդկաստանն ընդլայնում է իր ներկայությունը Արևմտյան Ասիայի մի շարք երկրներում, մասնավորապես Հունաստանում, Կիպրոսում և Հայաստանում: Նյու Դելին վերջերս դիմել է Հայաստանին՝ Իրան-Իսրայել հակամարտության գոտում հայտնված իր քաղաքացիներին տարհանելու համար, այդպիսով ամրապնդելով իր կապերը երկրի հետ»:

Հնդկաստանն աշխատում է ամրապնդել կապերը ՝ Թուրքիայի հետ հակամարտության մեջ գտնվող երկրների՝ Կիպրոսի, Հայաստանի և Հունաստանի հետ, որոնք կարող են համագործակցել Նյու Դելիի հետ՝ տարածաշրջանում Էրդողանի ազդեցությանը հակազդելու համար։

Թուրքիան աջակցել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ։ Այնուհետև Հայաստանը դիմեց Հնդկաստանին՝ կարևոր պաշտպանական մատակարարումների համար», - գրում է The Week-ը։