Ամերիկացի գործարարը հայտնել է Մարս մահապարտների առաքելություն ուղարկելու մտադրության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i21727-Ամերիկացի_գործարարը_հայտնել_է_Մարս_մահապարտների_առաքելություն_ուղարկելու_մտադրության_մասին
Ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ SpaceX ընկերության հիմնադիր և գործարար Իլոն Մասկը Մարսի գաղութացման պլանավորված մեկնարկը համեմատել է անգլիացիների կողմից Հյուսիսային Ամերիկան յուրացնելու հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2016 13:14 Asia/Tehran
  • Ամերիկացի գործարարը հայտնել է Մարս մահապարտների առաքելություն ուղարկելու մտադրության մասին

Ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ SpaceX ընկերության հիմնադիր և գործարար Իլոն Մասկը Մարսի գաղութացման պլանավորված մեկնարկը համեմատել է անգլիացիների կողմից Հյուսիսային Ամերիկան յուրացնելու հետ:

Նա նաև պատմել է այդ առաքելության առաջին մահապարտների մասին: Գործարարը վստահ է, որ Մարսի յուրացման համար կգտնվեն ցանկացողներ, քանի որ դա նման է անգլիական գաղութների պատմությանը:

«Միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք ձգտում են դառնալ առաջամարտիկներ: Մարսի գաղութացումը հավանաբար կլինի բարդ, ռիսկային ու վտանգավոր աշխատանք: Դա վտանգավոր է, և հավանաբար մարդիկ կմահանան: Նրանք զգուշացված են այդ մասին»,- ասել է նա:

Գործարարը հաստատել է 2018 թվականին Dragon V2 նավով Մարս անօդաչու առաքելություն ուղարկելու իր մտադրությունը: Դրանից հետո պլանավորված է Կարմիր մոլորակ տիեզերական սարքեր ուղարկել յուրաքանչյուր 26 ամիսը մեկ անգամ:

Երկու առաքելություն կուղարկվի 2020 թվականին, ևս առնվազն մեկը՝ 2022 թվականին: Հաջորդ առաքելությունը պլանավորված է ուղարկել 2025 թվականին: