Ամերիկացի գործարարը հայտնել է Մարս մահապարտների առաքելություն ուղարկելու մտադրության մասին
Ամերիկյան The Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ SpaceX ընկերության հիմնադիր և գործարար Իլոն Մասկը Մարսի գաղութացման պլանավորված մեկնարկը համեմատել է անգլիացիների կողմից Հյուսիսային Ամերիկան յուրացնելու հետ:
Նա նաև պատմել է այդ առաքելության առաջին մահապարտների մասին: Գործարարը վստահ է, որ Մարսի յուրացման համար կգտնվեն ցանկացողներ, քանի որ դա նման է անգլիական գաղութների պատմությանը:
«Միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք ձգտում են դառնալ առաջամարտիկներ: Մարսի գաղութացումը հավանաբար կլինի բարդ, ռիսկային ու վտանգավոր աշխատանք: Դա վտանգավոր է, և հավանաբար մարդիկ կմահանան: Նրանք զգուշացված են այդ մասին»,- ասել է նա:
Գործարարը հաստատել է 2018 թվականին Dragon V2 նավով Մարս անօդաչու առաքելություն ուղարկելու իր մտադրությունը: Դրանից հետո պլանավորված է Կարմիր մոլորակ տիեզերական սարքեր ուղարկել յուրաքանչյուր 26 ամիսը մեկ անգամ:
Երկու առաքելություն կուղարկվի 2020 թվականին, ևս առնվազն մեկը՝ 2022 թվականին: Հաջորդ առաքելությունը պլանավորված է ուղարկել 2025 թվականին: