Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 63 մարդ
https://parstoday.ir/hy/news/world-i217404-Թբիլիսիում_բողոքի_ակցիայի_ժամանակ_ձերբակալվել_է_63_մարդ
Վրաստանի մայրաքաղաքի իրավապահները ձերբակալել են երկրի խորհրդարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի 63 մասնակցի։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2024 10:18 Asia/Tehran
  • Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 63 մարդ

Վրաստանի մայրաքաղաքի իրավապահները ձերբակալել են երկրի խորհրդարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի 63 մասնակցի։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

«ՆԳՆ աշխատակիցները Ռուսթավելու պողոտայում տեղի ունեցող ակցիայի ժամանակ մանր խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար բերման են ենթարկել 63 մարդու՝ ըստ 166 եւ 173 հոդվածների»,- ասել է Դարախվելիձեն։