Nimbus-ի և Google-ի աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու կապը
https://parstoday.ir/hy/news/world-i217412-nimbus_ի_և_google_ի_աշխատակիցներին_աշխատանքից_հեռացնելու_կապը
Չնայած Google-ը աշխատանքից ազատել է իր որոշ աշխատակիցների, բայց այս ընկերությունում իսրայելական հանցագործությունների դեմ բողոքողները չեն դադարում բողոքել այս ռեժիմի հետ «Նիմբուս» կոչվող Google-ի պայմանագրի դեմ և ասում են, որ չեն աշխատի ցեղասպանության համար։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 01, 2024 13:25 Asia/Tehran
  • Nimbus-ի և Google-ի աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու կապը

Չնայած Google-ը աշխատանքից ազատել է իր որոշ աշխատակիցների, բայց այս ընկերությունում իսրայելական հանցագործությունների դեմ բողոքողները չեն դադարում բողոքել այս ռեժիմի հետ «Նիմբուս» կոչվող Google-ի պայմանագրի դեմ և ասում են, որ չեն աշխատի ցեղասպանության համար։

Մոտ մեկ ամիս առաջ Google-ը աշխատանքից ազատեց իր ծրագրային ապահովման ինժեներից մեկին՝ Պաղեստինին աջակցելու համար: Այս աշխատակիցը ինչ-որ կոնֆերանսի ժամանակ բարձրաձայն հայտարարեց․ «Ես հրաժարվում եմ ստեղծել տեխնոլոգիա, որը խթանում է ցեղասպանությունը»։

Չանդրադառնալով հիմնական պատմությանը (այսինքն՝ Իսրայելի կողմից պաղեստինցիների կոտորածին), Google ընկերության խոսնակը այս աշխատակցին աշխատանքից ազատելու պատճառի մասին ասել է. «Այս անձը պաշտոնանկ է արվել պաշտոնական միջոցառմանը միջամտելու համար»։

Այնուամենայնիվ, տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Սանիվեյլում և Կալիֆորնիայում ընկերության գրասենյակներում Google-ի աշխատակիցները շարունակեցին իրենց բողոքը սիոնիստների հետ այս ընկերության 1,2 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրի դեմ, որը հայտնի է որպես «Nimbus Project»:

Google-ն էլ, շարունակելով Իսրայելի հանցագործությունների դեմ բողոքողներին աշխատանքից հեռացնելու գործընթացը, աշխատանքից ազատել է ավելի քան 50 աշխատակիցների։ Համաձայն այս պայմանագրի, որը ստորագրվել է 2021 թվականին, Google-ը պետք է աջակցի Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական գործիքներին և Իսրայելի համար ապահովի  «Ամպային հաշվարկներ» (Cloud Computing) ծառայությունները։

Nimbus-ի համաձայնագրի մեկ այլ կարևոր կետերից է սիոնիստական ռեժիմի և Google ընկերությունում նրա գործակալների հասանելիությունը աշխարհի բոլոր մասերում գտնվող մարդկանց զգալի քանակությամբ տվյալներին ու տեղեկատվությանը: Այլ կերպ ասած, Google-ի նման ընկերությունների հետ սերտ կապերի միջոցով Իսրայելը կարող է գործնականում ձեռք բերել այդ ընկերությունների տրամադրության տակ գտնվող մակրոտվյալները և դրանք օգտագործել իր հանցավոր և լրտեսական գործողցություններում, հատկապես պաղեստինյան ազգի դեմ։

Նախկինում հասարակական կարծիքում միշտ աչքի են ընկել Google-ի աշխատանքային միջավայրի անդորրն ու հանգստությունը և այն, թե ինչպես է այս ընկերությունը վերաբերվում իր աշխատակիցներին, սակայն այժմ Իսրայելի պատճառով Google-ը ներգրավված է անգամ իր աշխատակիցների ձերբակալման գործընթացներում:

Ըստ լուրերի՝ Կալիֆոռնիայում և Նյու Յորքում ընկերության աշխատակիցների բողոքի ակցիաներից հետո ձերբակալվել է ընդհանուր առմամբ 9 ցուցարար։ Հաջորդ օրը երեկոյան Google-ը սկսեց աշխատանքից հեռացնել իր աշխատակիցներին: Այս ընկերությունը սկզբում այս հարցը ներկայացրեց որպես վարչական արձակուրդ, սակայն որոշ ժամանակ անց նամակ ուղարկեց այս մարդկանց՝ տեղեկացնելով աշխատանքից ազատվելու մասին։

Google-ը պնդում էր, որ մի շարք բողոքող աշխատակիցներ ակնհայտորեն խախտել են Google-ի քաղաքականությունը՝ խաթարելով ուրիշների աշխատանքը. Ուստի նրանք պետք է ազատվեն աշխատանքից։

 

Ազատության սահմանը

Թվում է, թե Իսրայելը երկար տարիներ պաղեստինցիների ազատությունը խլելուց հետո հիմա էլ այս ռեժիմին աջակցող երկրներում որդեգրել է նույն քաղաքականությունը և խոչընդոտում է խոսքի ազատությունը այն երկրներում, որոնք հավակնություն ունեն խոսքի ազատության բնագավառում։

Թերևս այն օրը, երբ 93 մետրանոց Ազատության արձանը Ֆրանսիայի կողմից նվիրաբերվեց ամերիկացիներին և տեղադրվեց Նյու Յորքի ափերում, ոչ ոքի մտքով չէր անցնում, որ հոկտեմբերի 7-ից և «Ալ-Աքսայի փոթորկի»  գործողությունից հետո ավելի կվարկաբեկվի այս երկիրը, որը հավակնություններ ունի խոսքի ազատության հարցում։

Այս ամսաթվից հետո, երբ Սիոնիստական ​​ռեժիմն առավել քան երբևէ բախվեց էկզիստենցիալ ճգնաժամի, այս ռեժիմին աջակցող երկրները անտեսեցին խոսքի ազատության մասին իրենց բոլոր կարգախոսները և ամեն ինչ արեցին Պաղեստինի կողմնակիցների և Իսրայելի քննադատների դեմ դիմակայելու համար: Այժմ խոսքի ազատության հետ կապված ճգնաժամը  հասել է այն աստիճանի, որ կառավարություններից և ոստիկանական ուժերից բացի, խնդրի մեջ ներգրավվել են նաև տեխնոլոգիական ոլորտի խոշոր ընկերությունները:

Իհարկե, Google-ն արդեն ունի հանցագործների հետ համագործակցության սեւ անցյալ։ 2018թ․ Google-ը և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը համագործակցեցին «Maven» նախագծի շրջանակներում, որը արհեստական ​​ինտելեկտի նախագիծ է՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների ճշգրտությունը բարձրացնելու համար: Իրավապաշտպաններն այդ տարի պնդում էին, որ տեխնոլոգիան ի սկզբանե նախատեսված էր իսրայելական բանակի կողմից պաղեստինցիների դեմ օգտագործելու համար:

Այժմ, Nimbus նախագծի ընթացքում էլ փորձագետները կարծում են, որ Google-ի ծառայությունները կտրամադրվեն սիոնիստական ​​բանակին, և իսրայելցիները ձգտում են ստեղծել բարձրակարգ ռազմական նյութատեխնիկական ապահովում։

Ասում են, որ եթե Google-ը առաջ մղի այս պայմանագիրը, ապա շուտով ճգնաժամի կբախվի բողոքող աշխատակիցների շրջանում։ Այս ընկերության աշխատակիցներն իրենց բողոքի ակցիաների համար ընտրել են «Googlers Against Genocide» (Գուգըլցիներն ընդդեմ ցեղասպանության) կարգախոսն ու գրել այն շապիկների ու ցուցապաստառների վրա։ Հրապարակվել են այս կարգախոսի բազմաթիվ լուսանկարներ, որտեղ վերջին բառը (այսինքն ցեղասպանությունը) մշակված է Google-ի տարբերանշանի գունավորման մոդելով։

Հոդվածի աղբյուրն է իրանական Mehr լրատվական գործակալությունը։