Մորատինոսը Բաքվին հիշեցրել է կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i217432-Մորատինոսը_Բաքվին_հիշեցրել_է_կրոնական_ժառանգության_պաշտպանության_անհրաժեշտության_մասին
ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը Բաքվին հիշեցրել է կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2024 16:01 Asia/Tehran
  • Մորատինոսը Բաքվին հիշեցրել է կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը Բաքվին հիշեցրել է կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտության մասին։

Մորատինոսը նշել է, որ միջկրոնական երկխոսությունը պետք է դառնա քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը։ Նա շեշտել է, որ կրոնական առաջնորդները պետք է հավաքվեն ու ելքեր փնտրեն ոչ թե պատերազմներից ու հակամարտություններից հետո, այլ՝ նախօրոք։ Իր ելույթում Միգել Անխել Մորատինոսը ընդգծել է, որ անհրաժեշտ է կրոնական պաշտամունքի վայրերի քարտեզ կազմել, այդ վայրերը պետք է պաշտպանված լինեն:

Մորատինոսի կոչը շատ կարևոր է. Ադրբեջանի իշխանությունները չեն թաքցնում, որ ընտրել են բռնազավթված Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ուղին։