Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում
https://parstoday.ir/hy/news/world-i217448-Ադրբեջանում_տանկային_ստորաբաժանումների_մարտական_պատրաստվածության_ինտենսիվ_վարժանքներ_են_իրականացվում
Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2024 09:07 Asia/Tehran
  •   Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում

Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվում։

Դրանք բացատրվում են 2024թ. նախապատրաստման պլանով։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, վարժանքների ընթացքում, որոնք իրականացվում են համազորային ուսումնական զորադաշտում, կատարվել են բնական եւ արհեստական խոչընդոտների հաղթահարման, մարտական մեքենաների կառավարման, պայմանական հակառակորդի դեմ խորքից հարձակման առաջադրանքներ։ Իրականացվել են նաեւ տեղից եւ շարժման ընթացքում հայտնաբերված թիրախների եւ զրահատեխնիկայի ոչնչացման առաջադրանքներ։