Մայիս 03, 2024 12:28 Asia/Tehran
  • Շվիդկոյն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկիի հետ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, COP29 – ի (Կլիմայի վերաբերյալ խորհրդաժողով. խմբ.) նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բայրամովն ասել է, որ սահմանազատման հանձնաժողովների միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը բավականին դրական առաջընթաց է խաղաղության օրակարգի շրջանակում:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: