Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հաղթանակի շքերթի գլխավոր փորձը
https://parstoday.ir/hy/news/world-i217562-Մոսկվայի_Կարմիր_հրապարակում_սկսվել_է_Հաղթանակի_շքերթի_գլխավոր_փորձը
Կարմիր հրապարակով կանցնեն նաև հատուկ ռազմական գործողության մասնակիցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2024 08:20 Asia/Tehran
  • Մոսկվայի Կարմիր հրապարակում սկսվել է Հաղթանակի շքերթի գլխավոր փորձը

Կարմիր հրապարակով կանցնեն նաև հատուկ ռազմական գործողության մասնակիցները։

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի շքերթի գլխավոր փորձը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Կարմիր հրապարակում անցկացվող գլխավոր զորահանդեսին կմասնակցի ավելի քան 9 հազար մարդ և ավելի քան 70 միավոր տեխնիկա:

Փորձը սկսվել է «Սրբազան պատերազմ» երգի ներքո պատվո պահակախմբի կողմից Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը և Հաղթանակի դրոշը` Իդրիցկի 150-րդ հրաձգային դիվիզիայի մարտական դրոշը հրապարակ բերելով։

Այնուհետև կհաջորդի հրապարակում շարված շքերթային հաշվարկներին շքերթի հրամանատարի և շքերթն ընդունողի շրջայցը` «Աուրուս» ավտոմեքենաներով։ Բուն շքերթի ժամանակ` մայիսի 9-ին, անցած տարիներին այն ղեկավարել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը, շքերթն ընդունել է պաշտպանության նախարարը։

Այնուհետև կանցնեն հետևակային շքերթային հաշվարկները։ Այս տարի հետևակային շարասյունը ներառում է գնդեր, գումարտակներ և վաշտեր ըստ զորքերի տեսակների և բնույթների, հաշվարկներ Սուվորովի, Նախիմովի անվան, ինչպես նաև կադետների և երաժշտական ուսումնարաններից, երիտասարդ բանակայինների, կին զինծառայողների, կազակների հաշվարկներ և միասնական ռազմական նվագախումբը։