ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i217568-ԱՄՆ_կոնգրեսականին_մեղադրանք_է_առաջադրվել_Ադրբեջանից_կաշառք_ստանալու_համար
ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2024 08:55 Asia/Tehran
  • ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացությունը։

Կուելարին մեղադրում են ադրբեջանական նավթային ընկերությունից և մեքսիկական բանկից վճարումներ ստանալու մեջ: Այնուհետև, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, կոնգրեսականն այդ միջոցները լվացել է իր կնոջը՝ Իմելդե Կուելարին պատկանող կեղծ ընկերություններում խորհրդատվական ծառայությունների պայմանագրերի միջոցով:

Արդարադատության նախարարության վարկածով՝ կաշառքի համար կոնգրեսականն իր ազդեցությունն օգտագործել է ԱՄՆ Կոնգրեսում բարձրաստիճան անձանց վրա ՝ ի շահ օտարերկրյա ընկերության և բանկի:

Կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել մասնավորապես կաշառք ստանալու դիմաց դավադրության, օտարերկրյա գործակալի դերում պետական պաշտոնյաների արգելքը խախտելու, փողերի լվացման հոդվածներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում քաղաքական գործչին ու կնոջը սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ զույգը երեկ առաջին անգամ ներկայացել է դատարան, որոշում է կայացվել 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրանց։ Կոնգրեսականը երեկ հրապարակած հայտարարությամբ պնդել է՝ անմեղ է թե՛ ինքը, թե՛ իր կինը։