ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
https://parstoday.ir/hy/news/world-i217620-ՄԱԳԱՏԷ_ի_ղեկավարը_ժամանել_է_Իրան_մասնակցելու_միջուկային_խորհրդաժողովին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2024 12:27 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային միջազգային խորհրդաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ատոմային էներգիայի 30-րդ ազգային և առաջին միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 6-ից մինչև 8-ն Իրանի Սպահան քաղաքում։

Նախատեսվում է, որ միջոցառման շրջանակում Գրոսին բանակցություններ կվարի Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։

Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների միջազգային խորհրդաժողովի անցկացման նախաձեռնողներն են Իրանի միջուկային ասոցիացիան և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունը, իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը, ըստ IRNA-ի հրապարակման, խոստացել է համագործակցել դրա կազմակերպման հարցում։