Մայիս 07, 2024 19:01 Asia/Tehran
  • Բելառուսը ոչ ռազմավարական միջուկային զենք կրող միջոցների հանկարծակի ստուգում է սկսել

Բելառուսում սկսվել է ոչ ռազմավարական միջուկային զենք կրող միջոցների անսպասելի ստուգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

«Բելառուսի Հանրապետության նախագահի կարգադրության համաձայն՝ զինված ուժերում իրականացվում է ոչ ռազմավարական միջուկային զենք կրող միջոցների հանկարծամի ստուգում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը պարզաբանել է, որ ըստ նշանակության խնդիրների կատարման պատրաստության են բերվում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի դիվիզիոնը և Սու-25 ինքնաթիռների էսկադրիլիան:

Ստուգումն իրականացվելու է գլխավոր հրամանատարի կողմից սահմանված խիստ ժամանակացույցի համաձայն: Կստուգվի միջոցառումների ողջ համալիրը` ծրագրումից մինչև մարտավարական միջուկային զինամթերքով հարվածների նախապատրաստում և կիրառում։

 

Պիտակ