Պակիստան․ Մենք ԱՄՆ-ին ռազմաբազա չենք տվել և չենք պատրաստվում տալ
https://parstoday.ir/hy/news/world-i217706-Պակիստան_Մենք_ԱՄՆ_ին_ռազմաբազա_չենք_տվել_և_չենք_պատրաստվում_տալ
Պակիստանի Ռավալպինդի քաղաքում կայացած մամուլի ասուլիսում, բանակի խոսնակը հայտարարել է, որ Իսլամաբադն ԱՄՆ-ին ռազմակայան չի տրամադրել և չի պատրաստվում տրամադրել։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 08, 2024 12:45 Asia/Tehran
  • Պակիստան․ Մենք ԱՄՆ-ին ռազմաբազա չենք տվել և չենք պատրաստվում տալ

Պակիստանի Ռավալպինդի քաղաքում կայացած մամուլի ասուլիսում, բանակի խոսնակը հայտարարել է, որ Իսլամաբադն ԱՄՆ-ին ռազմակայան չի տրամադրել և չի պատրաստվում տրամադրել։

Գեներալ-մայոր Ահմեդ Շարիֆ Չաուդրին, հերքելով շրջանառվող այն լուրերը, թե Իսլամաբադը 2 բազա է տրամադրել ԱՄՆ-ին, հայտարարել է, որ Պակիստանն իր ռազմակայանները ոչ մեկին չի տրամադրել։

Նա նաև նշել է, որ Բելուջիստանի հարավ-արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Փախտունխվայում ԱՄՆ-ին ռազմաբազա տրամադրելու մասին լուրերն անհիմ են։ 

Ավելի վաղ սոցցանցերում տարածվել էին չհաստատված տեղեկություններ այն մասին, թե  Վաշինգտոնը խնդրել է Իսլամաբադին երկու ռազմակայան տրամադրել՝ Իրանին, Աֆղանստանին և Չինաստանին հետևելու համար:

 

Աղբյուր.

«Անատոլու»  լրատվական գործակալություն