Տարածաշրջանային շահեր և ռացիոնալություն․ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կենսական անհրաժեշտությունը
Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այն աշխարհաքաղաքական և էներգետիկ շահերի բախման կենտրոնն է և ԱՄՆ-ի Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի բախման գոտին։
Տարիներ շարունակ, աշխարհի տարբեր ծայրերում ճգնաժամ ու պատերազմ հրահրելով ու դաշտը նեղացնելով անգամ իրենց ընկերների ու գործընկերների համար, ամերիկացիները հանկարծ ասպարեզ են գալիս որպես հոլիվուդյան փրկիչ և մեծացնում իրենց ազդեցության գոտին։
Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը, կրկնելով Թայվան այցելության սցենարը, այցելեց Երևան, սատարելով ՀՀ դիրքորոշումներին և վերջանգիր ներկայացնելով Մոսկվային ու Անկարային։
Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներն այսօր կամա թե ակամա ապրում են զգայուն ժամանակաշրջանում, և այդ երկրների շահերը վտանգված են արտաքին ուժերի, հատկապես՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Արևմուտքի կողմից։ Իսկ վերջին զարգացումները որևէ արդյունք չեն ունենալու տարածաշրջանի ժողովուրդների համար և ոչ մի երկիր հաղթող դուրս չի գալու դրանցից։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանի փոքր երկրների ղեկավարները պետք է իմանան, որ ինչպես ցույց է տալիս 20-րդ և 21-րդ դարերի պատմական փորձը, գերտերությունները գտնում են դժվար իրավիճակներում համաձայնության գալու ուղիները և սովորաբար զոհաբերում են փոքր երկրների շահերը հանուն իրենց նպատակների և շահերի։
Ու թեև ներկայումս փոխզջիման պայմանները շատ բարդ են, սակայն այդ երկրների ղեկավարները պետք է այնպես վարվեն, որ չդառնան գերտերությունների փոխզիջումների քաղաքականության զոհը։
Վերջին երկու տարում Իրանը տարածաշրջանում զգալի քաղաքական և տնտեսական քայլեր է արել, և ավելացնելով տնտեսական հարաբերություններն և քաղաքական մակարդակով փոխայցելությունները հաստատել է իր չեզոքությունը և հավասարակշռված դիրքորոշումները, նպատակ ունենալով խորհրդակցել տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ և ամրապնդել համագործակցությունը։
Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ տարածաշրջանի երկրների խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ռացիոնալ և գրագետ կառավարում` հետևելով զարգացումներին և ժամանակին հայտնելով համապատասխան դիրքորոշում։
Շատ կարևորե է հակամարտող կողմերին խրախուսել սահմանային և տարածքային վեճերը լուծել երկխոսությամբ և միջազգային կոնվենցիաների ու կանոնակարգերի համաձայն։ Որովհետև տարածաշրջանի զարգացումը կախված է հավաքական ջանքերով խաղաղության և փոխվստահության հաստատումից։
ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ Իրանը չի ընդունելու տարածաշրջանի աշխարհառազմավարության, և հազարամյա սահմանների ու հաղորդակցության ուղիների որևէ փոփոխություն։
Հոդվածի հեղինակ՝ ԵԱՏՄ հետազոտությունների բաժնի ղեկավար Ալի Բաման Իքբալի Զարչի
Աղբյուր՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն