Տարածաշրջանային շահեր և ռացիոնալություն․ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կենսական անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i217714-Տարածաշրջանային_շահեր_և_ռացիոնալություն_Հարավային_Կովկասի_և_Կենտրոնական_Ասիայի_կենսական_անհրաժեշտությունը
Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այն աշխարհաքաղաքական և էներգետիկ շահերի բախման կենտրոնն է և ԱՄՆ-ի Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի բախման գոտին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2024 14:35 Asia/Tehran
  • Տարածաշրջանային շահեր և ռացիոնալություն․ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կենսական անհրաժեշտությունը

Հարավային Կովկասի տարածաշրջանը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այն աշխարհաքաղաքական և էներգետիկ շահերի բախման կենտրոնն է և ԱՄՆ-ի Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շահերի բախման գոտին։

Տարիներ շարունակ, աշխարհի տարբեր ծայրերում ճգնաժամ ու պատերազմ հրահրելով ու  դաշտը նեղացնելով անգամ իրենց ընկերների ու գործընկերների համար, ամերիկացիները հանկարծ ասպարեզ են գալիս որպես հոլիվուդյան փրկիչ և մեծացնում իրենց ազդեցության գոտին։

Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահը, կրկնելով Թայվան այցելության սցենարը, այցելեց Երևան, սատարելով ՀՀ դիրքորոշումներին և վերջանգիր ներկայացնելով Մոսկվային ու Անկարային։

Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներն այսօր կամա թե ակամա ապրում են  զգայուն ժամանակաշրջանում, և այդ երկրների շահերը վտանգված են   արտաքին ուժերի, հատկապես՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Արևմուտքի կողմից։ Իսկ վերջին զարգացումները որևէ արդյունք չեն ունենալու տարածաշրջանի ժողովուրդների համար և ոչ մի երկիր  հաղթող դուրս չի գալու դրանցից։ 

Միևնույն ժամանակ, տարածաշրջանի փոքր երկրների ղեկավարները պետք է իմանան, որ ինչպես ցույց  է տալիս  20-րդ և 21-րդ դարերի պատմական փորձը, գերտերությունները գտնում են դժվար իրավիճակներում համաձայնության գալու ուղիները և սովորաբար զոհաբերում են փոքր երկրների շահերը հանուն իրենց նպատակների և շահերի։

 Ու թեև ներկայումս փոխզջիման պայմանները շատ բարդ են, սակայն այդ երկրների  ղեկավարները պետք է այնպես վարվեն, որ չդառնան գերտերությունների փոխզիջումների քաղաքականության զոհը։

Վերջին երկու տարում Իրանը տարածաշրջանում զգալի քաղաքական և տնտեսական քայլեր է արել, և ավելացնելով տնտեսական հարաբերություններն  և քաղաքական մակարդակով փոխայցելությունները հաստատել է իր չեզոքությունը և հավասարակշռված դիրքորոշումները,  նպատակ ունենալով  խորհրդակցել տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ և ամրապնդել համագործակցությունը։

Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ տարածաշրջանի երկրների խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ռացիոնալ և գրագետ կառավարում` հետևելով զարգացումներին և ժամանակին հայտնելով համապատասխան դիրքորոշում։ 

Շատ կարևորե է հակամարտող կողմերին խրախուսել սահմանային և տարածքային վեճերը լուծել երկխոսությամբ և միջազգային կոնվենցիաների ու կանոնակարգերի համաձայն։ Որովհետև տարածաշրջանի զարգացումը  կախված է հավաքական ջանքերով խաղաղության և փոխվստահության հաստատումից։

ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ Իրանը չի ընդունելու տարածաշրջանի աշխարհառազմավարության, և հազարամյա սահմանների ու հաղորդակցության ուղիների որևէ փոփոխություն։ 
 

Հոդվածի հեղինակ՝ ԵԱՏՄ հետազոտությունների բաժնի ղեկավար Ալի Բաման Իքբալի Զարչի 
Աղբյուր՝ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն