Մամուլի տեսություն 14-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i21775-Մամուլի_տեսություն_14_06_2016
ԱՄՆ նախագահի գլխավոր թեկնածուներն արձագանքել են Օրլանդոյում տեղի ունեցած արյունալի դեպքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2016 16:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-06-2016

ԱՄՆ նախագահի գլխավոր թեկնածուներն արձագանքել են Օրլանդոյում տեղի ունեցած արյունալի դեպքին:

«Շարղ»

ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանությանն արձագանքել են նախագահական  ընտրապայքարին  մասնակցող թեկնածուները

Հունիսի 12-ին ամերիկյան Օրլանդո քաղաքում միասեռականների ակումբի վրա տեղի ունեցած զինված հարձակումը խլել է 50 կյանք՝ դառնալով այդ երկրի նորագույն պատմության մեջ մարդկանց զանգվածային գնադակահարության ամենաարյունալի դեպքը: Հինգ ամիս մնացած ԱՄՆ նախագահական ընտրությունների անցկացմանը դա կարելի է ասել ամենալավ դեպքն է համարվում հանրապետականների վերջնական թեկնածու՝ Դոնալդ Թրամփի համար։ Այդ ահավոր դեպքից հետո Նյույորքցի միլիարդատերն այնքան ոգևորվեց ,որ  ինտրենետային բազմաթիվ հաղորդագրություններ տարածելով քննադատեց իշխող դեմոկրատական կուսակցության ու նրա առաջադրած թեկնածուի վարած քաղաքականությունները: Մուսուլմանների հանդեպ ծայրահեղ դիրքորոշում ունեցող Թրամփն Օրլանդոյում տեղի ունեցածի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ես ասում էի, որ դա պատահելու է և գնալով ամեն ինչ ավելի վատ է դառնալու»։ Թրամփի կարծիքով՝ Օրլանդոյում տեղի ունեցածը «միայն սկիզբն է» և հիշեցրել է, որ ինքն առաջարկում էր ԱՄՆ մուտքի արգելք սահմանել մուսուլմանների համար։ Օրլանդոյում տեղի ունեցած զանգվածային սպանության մասին Թրամփը գրառում է կատարել նաև «Թվիթեր» սոցիալական կայքում. «Գնահատում եմ խոստովանություններն առ այն, որ ես ճիշտ էի իսլամական ծայրահեղական ահաբեկչության հաշվով։ Ինձ շնորհավորանքներ պետք չեն։ Ես ամրություն և հուսալիություն եմ ուզում։ Մենք պետք է խելամիտ լինենք»։ Թրամփը նշել է նաև, որ կատարվածը «սարսափելի պատահար է» ։ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող իր հիմնական մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը պետք է դուրս գա նախագահական արշավից Օրլանդոյի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածու համարվող  Թրամփը կրկին կոչ է արդել արգելել  մուսուլմանների  մուտքն ԱՄՆ:

«Այն, ինչ կատարվեց Օրլանդոյում, միայն սկիզբն է: Մեր իշխանությունները թույլ են և անարդյունավետ: Ես ընդունել եմ մարտահրավերը և կոչ եմ արել փակել մուտքը մուուլմանների համար։ »,-գրել է Թրամփը Twitter-յան իր էջում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը որակել է «ահաբեկչական և թշնամական գործողություն»: «Սա սթափեցնող հիշեցում է, որ ցանկացած ամերիկացու դեմ հարձակումը՝ անկախ ռասսայից, ազգությունից, կրոնական և սեռական պատկանելությունից, հարձակում է բոլորիս վրա»։

Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնի հայտարարության մեջ նշված է, որ նա ունի ԻԼԻՊ-ի դեմ«ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում պայքարի համապարփակ պլան»:

Քլինթոնը, երկրորդելով Օբամային, տեղի ունեցածը նույնպես որակել է «ահաբեկչական և թշնամական գործողություն»:

«Նախագահ Օբաման անամոթաբար հրաժարվել է անգամ ասել «ծայրահեղական իսլամ» բառերը: Միայն այդ պատճառով նա պետք է հրաժարական տա: Իսկ եթե Քլինթոնը այդ հարձակումից հետո դեռ չի կարող արտաբերել «ծայրահեղական իսլամ» արտահայտությունը, նա պետք է լքի նախագահական մրցավազքը»,- ասել է Թրամփը:

---

News.am

The Telegraph.

Մերկելը պատրաստ է զիջել Էրդողանին միգրանտների պատճառով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է Թուրքիային զիջումներ անել եւ առանց վիզայի ռեժիմ տրամադրել, չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարմանը` կատարելու ԵՄ-ի բոլոր պայմանները, հայտնում է  The Telegraph-ը վկայակոչելով Բեռլինում Բրիտանիայի դեսպան Սեբաստիան Վուդի դիվանագիտական հաղորդագրությունը:

Այդ հաղորդագրություններում, որ ստացել է պարբերականը, ասված է, որ Գերմանիայի կանցլերի վարչակազմում պատրաստ են փոխզիջման գնալ հակաահաբեկչական օրենսդրության ձեւակերպումների առումով: Դրա խստացումը Թուրքիայի համար վիզայի ռեժիմը չեղյալ հայտարարելու պայմաններից մեկն է:   

«Չնայած կոշտ արտաքին քաղաքականությանը, ակնարկներ կան, որոնք հնարավորություն են տալիս ենթադրել, որ ծայրահեղ դեպքում գերմանացիները հետագա փոխզիջման կգնան ԵՄ-ի եւ Թուրքիայի մեջեւ համաձայնագրերը պահպանելու համար», - ասված է դիվանագետի հաղորդագրության մեջ:

Վուդի խոսքով Մերկելը,  կանխագուշակելով իրավապաշտպանների հակազդեցությունը Թուրքիայի նկատմամբ փոխզիջմանը, նշել է, որ եթե հաշվի առնենք համաձայնագրի մարդասիրական տեսանկյունը, դրա գործողության սկզբից ի վեր ընդամենը ինը մարդ է խեղդվել:

Դիվանագետն ընդգծում է, որ Գերմանիան հնարավոր է համարում Թուրքիային   «զսպել» ընդհուպ մինչեւ հոկտեմբեր: Միաժամանակ Թուրքիայում բրիտանական դեսպան Ռիչարդ Մուրի դիվանագիտական հաղորդագրություններն ավելի վատատեսական են:  

Նրա խոսքով, եթե Թուրքիայի համար վիզայի նոր ռեժիմը չպարզեցվի,  «անհամբեր եւ բռնկուն Էրդողանը», իրեն «դավաճանված» զգալով, կարող է միգրանտների համար   «բացել դարպասները» դեպի Եվրոպա:

Բրիտանիայի ԱԳՆ-ից պարբերականին հայտնել են, որ դեսպանատներից դիվանագիտական հաղորդագրությունների նպատակը հետադարձ կապն է օտարերկրյա կառավարությունների մասին, դրանք բրիտանական կառավարության պաշտոնական հայտարարություններ չեն:

 ---

Hayeli.am

Պուտինի հետ հարաբերություններն ու 3000թ. ԵՄ-ին` Թուրքիայի անդամակցությունը

 

 

Քանի դեռ նախագահում է Ռեջեփ Էրդողանը, Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ

Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ Անկարան ուսումնասիրում է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը պատասխանելու հնարավոր գործողությունները. «Մենք չենք կարող անտարբեր գտնվել դրան: Տարվում են հնարավորության սահմաններում աշխատանքներ՝ այդ որոշումը չեղյալ հայտարարելու համար, ուսումնասիրվում են, թե ինչ քայլեր կարող են ձեռնարկվել»:

Մինչ Անկարան մտածում է Բունդեսթագի որոշմանը հակադարձելու ուղղությամբ, Թուրքիա-Արևմուտք փոխադարձ մեղադրանքները շարունակվում են։ Իսկ Էրդողանը կրկին կարևորում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է զիջումների գնալ Անկարային, որպեսզի պահպանի դեպի Եվրոպա միգրացիոն հոսքը զսպելու ԵՄ-ի և Թուրքիայի իշխանությունների միջև կնքված գործարքը: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է The Daily Telegraph-ը: Պարբերականը վկայություններ է բերում Գերմանիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Սեբաստիան Վուդի կողմից ԱԳՆ ուղարկված դիվանագիտական փոստից: «Չնայած հրապարակային կոշտ դիրքորոշմանը, կան ակնարկներ, որոնք թույլ են տալիս ենթադրելու, որ ծայրահեղ իրավիճակում գերմանացիները կգնան ավելի մեծ փոխզիջումների, որպեսզի պահպանեն ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնությունը»,- նշել է բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը: «Մերկելը սկսել է նկարագրել գործարքը` օգտագործելով հումանիտար տերմինաբանություն, որպեսզի ընդդիմությանը հակազդի իրավապաշտպանների կողմից: Այստեղի պաշտոնյաները հետնաբեմային մակարդակով հակաահաբեկչական օրենսդրության հարցում որոշակի հետաքրքրվածություն են ցուցադրել փոխզիջումային ձևակերպումների օգտագործմանը»,- ասված է Վուդի հեռագրում: Դրանով դիվանագետը արտահայտել է իր անհանգստությունն այն առթիվ, որ հնարավոր է Թուրքիայի տարածքում մարդու իրավունքների պահպանման հարցում Անկարան կարողանա ցածրացնել իր պարտավորությունների սանդղակը:

Գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ակնկալում է, որ վիզային ռեժիմի վերացման շուրջ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունները կշարունակվեն առնվազն մինչև հոկտեմբեր: Տուսկն ընդգծել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները կարող են չեղյալ հայտարարվել միայն այն ժամանակ, երբ այդ երկիրը կատարի անհրաժեշտ բոլոր պայմանները՝ առանց որևէ բացառության. «Բանակցություններն ըստ ամենայնի կտևեն մինչև հոկտեմբեր, սակայն մենք մշտապես մոտենում ենք»: Երբ Տուսկին հարցրել են, թե Թուրքիան, երբ կարող է դառնալ ԵՄ անդամ, նա պատասխանել է՝ ոչ ներկայիս վիճակով:

Թուրքիայի նախագահ Էրդողանը արձագանքել ԵՄ-ի հետ հարաբերություններին և պատասխանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, որը հայտարարել էր, թե ներկայիս տեմպերով Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի 3000 թվականից ոչ շուտ. «Թող ոչ ոք չստուգի մեր համբերությունը: Հավատում եմ, որ մեր կառավարությունն անհրաժեշտ պատասխան կտա այդ հայտարարությանը: Գործընթացը սկսվել է 1963-ին, այժմ 2016 թվականն է: Անցել է 53 տարի: Մինչև ե՞րբ  սա կշարունակվի: Մենք մեր կառավարության հետ միասին պետք է բոլորս պատասխան տանք այս ամենին: ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ուղեկցվեն մեր պատվավոր դիրքորոշման ու ազգային շահերի պահպանմամբ: Այդ դիրքորոշումը երբևէ չպետք է տուժի: Թուրքիան շարքային ազգային պետություն չէ»:

Մինչդեռ Գերմանիայի Բունդեսթագի անդամ, «Կանաչներ» կուսակցության համանախագահ, թուրքական արմատներով Ջեմ Օզդեմիրը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որը հայտարարել էր Օզդեմիրի արյունը «լաբորատոր պայմաններում ստուգելու» անհրաժեշտության մասին: Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը Բունդեսթագին ներկայացրած Օզդեմիրը հայտարարել է, որ արյան թեստ է անցել, և պարզվել է, որ աշխարհի քաղաքացի է: Օզդեմիրն ափսոսանք է հայտնել, որ 21-րդ դարում դեռ կան նման վարքով պետության ղեկավարներ, և կարծիք է հայտնել, որ քանի դեռ նախագահում է Ռեջեփ Էրդողանը, Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ:

Օզդեմիրն ընդգծել է, որ իրենք առարկում են Թուրքիայում իթթիհատականների հերոսացմանը՝ հավելելով, որ Օսմանյան կայսրությունում գտնվել են բարեխիղճ նահանգապետեր ու մուսուլմաններ, որոնք փրկել են հայերին: Խոսելով իրենց հասցեագրված սպառնալիքների մասին՝ Օզդեմիրը հայտարարել է, որ երկու անգամ է, որ իրեն թիկնապահներ են տրամադրվել, և երկու դեպքում էլ դա եղել է թուրքերի պատճառով: Նա ընդգծել է, որ առաջին դեպքը գրանցվել է 1994 թվականից հետո, երբ առաջին անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ երկրորդ դեպքը՝ ներկայումս, Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո:

Մետաքսյա Շալունց