Սիոնիստական ռեժիմը շարունակում է հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i217812-Սիոնիստական_ռեժիմը_շարունակում_է_հարձակումները_Հորդանան_գետի_արևմտյան_ափի_վրա
Սիոնիստական ռեժիմի ագրեսոր բանակը շարունակում է հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափին ապրող  պաղեստինցիների տների վրա։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2024 07:47 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը շարունակում է հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափի վրա

Սիոնիստական ռեժիմի ագրեսոր բանակը շարունակում է հարձակումները Հորդանան գետի արևմտյան ափին ապրող  պաղեստինցիների տների վրա։ 

Palestine Network-ի փոխանցմամբ՝ սիոնիստական բանակը  ձերբակալել է մի քանի պաղեստինցի երիտասարդների՝ ներխուժելով Ջենին քաղաքի հյուսիս-արևելքում գտնվող  Ֆակուա  և  Ջալբուն  շրջաններ։ Քալքիլիե Քաղաքի Ջեյդի թաղամասի վրա հարձակման ժամանակ սիոնիստները ձերբակալել են մի քանի պաղեստինցիների, այդ թվում՝ ազատ արձակված բանտարկյալի և նրա կնոջը։ 
Սիոնիստ ավանաբնակները հարձակվել են նաև Ռամալլայի արևելքում գտնվող ալ-Մաղիր գյուղի պաղեստինցիների գյուղատնտեսական հողատարածքների և այգիների վրա և այրել նրանց ողջ բերքը։
Հարձակման ժամանակ պաղեստինյան դիմադրության ուժերը թիրախավորել են Նաբլուսի հարավում գտնվող Ջեբել Ջերզիմ անցակետը: 
Al-Mayadeen-ը հաղորդում է, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Խան Յունիս քաղաքի հարավը, որը գտնվում է Գազայի հատվածից հարավ։
Ռեժիմը շարունակում է  ռմբակոծել Գազան, մասնավորապես՝ Ջաբալիա ճամբարը և Ռաֆահ քաղաքը։
Առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի կենտրոնում գտնվող ալ Զավաիդայի արևելքում  բնակելի տների ռմբակոծության ժամանակ։
Ռմբակոծության են ենթարկվել նաև Գազայի հատվածի կենտրոնում գտնվող Ալ-Ջանինա թաղամասը և ալ-Մաղազի ճամբարը։ Դեյր ալ-Բալահի բնակելի թաղամասի ռմբակոծության հետևանքով կա առնվազն 20 զոհ, որոնց մարմինները տեղափոխվել են «Ալ-Աղսայի նահատակներ» հիվանդանոց։