Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել հայերի համար. Լուիս Մորենո Օկամպո, Politico
https://parstoday.ir/hy/news/world-i217834-Ադրբեջանը_շարունակում_է_սպառնալիք_լինել_հայերի_համար._Լուիս_Մորենո_Օկամպո_politico
2023 թվականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Եվ չնայած այս եզրույթի մշտական քննարկմանը, միջազգային հանրությունն ընդունակ չէ լուծելու այս խնդիրը։ Դրա մասին Politico-ում գրել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2024 14:32 Asia/Tehran
  • Ադրբեջանը շարունակում է սպառնալիք լինել հայերի համար. Լուիս Մորենո Օկամպո, Politico

2023 թվականի դեկտեմբերին լրանում է Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակը։ Եվ չնայած այս եզրույթի մշտական քննարկմանը, միջազգային հանրությունն ընդունակ չէ լուծելու այս խնդիրը։ Դրա մասին Politico-ում գրել է Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

«Միայն 2023 թվականի վերջին ամիսներին Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ալիս Վայրիմու Նդերիտուն աշխարհին նախազգուշացրեց վեց տարբեր իրավիճակների մասին, երբ էթնիկ խմբերի ցեղասպանության վտանգ կա: Նախազգուշացման մեջ հիշատակվում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։

Անցյալ ամիս Կալիֆորնիայում գործող Ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJ) դիմել է Միջազգային քրեական դատարանին: Զեկույցը ներկայացնում է Ալիևի վերջին տասնամյակի հետևողական հայտարարությունները, որոնք ակնհայտորեն վկայում են հայերին ոչնչացնելու նրա մտադրության մասին։ Զեկույցում հիմնականում ուշադրություն է գրավում է հայերի դեմ իրականացված ցեղասպանության տարբեր ձևերի վրա նաև բուն Հայաստանում: