Դրեյքի ու Քենդրիքի կռվից հեռու, Մաքլեմորը մտածում է Պաղեստինում հրադադարի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i217840-Դրեյքի_ու_Քենդրիքի_կռվից_հեռու_Մաքլեմորը_մտածում_է_Պաղեստինում_հրադադարի_մասին
Մաքլեմոր բեմական անունով հայտնի ամերիկացի ռեփեր Բենջամին Համոնդ Հագերթի Hind's Hall նոր երգը բարձր գնահատականի է արժանացել քննադատների և հետևորդների կողմից։ Երգը տասնյակ միլիոնավոր դիտումներ է ունեցել և ստացել միլիոնավոր հավանումներ։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 12, 2024 06:44 Asia/Tehran
  • Դրեյքի ու Քենդրիքի կռվից հեռու, Մաքլեմորը մտածում է Պաղեստինում հրադադարի մասին

Մաքլեմոր բեմական անունով հայտնի ամերիկացի ռեփեր Բենջամին Համոնդ Հագերթի Hind's Hall նոր երգը բարձր գնահատականի է արժանացել քննադատների և հետևորդների կողմից։ Երգը տասնյակ միլիոնավոր դիտումներ է ունեցել և ստացել միլիոնավոր հավանումներ։

Երգի անունը վերցված է Գազայում զոհված 6-ամյա Հինդ Ռաջաբի անունից։ Քննադատելով Բայդենի կառավարության վարած քաղաքականությունը, ռեփերն իր էջում հայտարարել է, որ երգից ստացված հասույթը տրամադրելու է Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալությանը՝ UNRWA-ին։

Թեև այսօր համաշխարհային երաժշտական լուրերի գլխավոր վերնագրերը վերաբերվում են ռեփերներ Քենդրիկ Լամարի ու Դրեյքի միջև վեճին ու փոխադրաձ վիրավորանքներին, սակայն փաստորեն կան նաև իրական մտահոգություններ ունեցող երգիչներ։

Մաքլեմորն իր պաշտոնական էջերում տեղադրել է նոր երգն ի աջակցություն պաղեստինամետ ամերիկացի ուսանողների։ Մոտ 3 րոպե տևողությամբ երգում ռեփերը քննադատում է Բայդենի վարչակազմին, կոչ  անում դադարեցնել Գազայի պատերազմը և դատապարտել ոստիկանության դաժան վերաբերմունքը խաղաղություն ցանկացողների նկատմամբ։  

Երգի անվանումը վերցված է այն անունից, որը պաղեստինամետ ուսանողները տվել են Կոլումբիայի համալսարանի Համիլթոն Հոլին՝ Գազայում 6-ամյա աղջկա՝ Հինդ Ռաջաբի նահատակությունից հետո: Տեսահոլովակում ներկայացված են կադրեր Գազայում տեղի ունեցած պայթյուններից և ցուցարար ուսանողների նկատմամբ ամերիկյան ոստիկանության դաժան վերաբերմունքից։ 


Երգը սկսվում է N.W.A խմբի 1988թ․ ոստիկանությանը քննադատող երգից. «Երբ ես յոթ տարեկան էի, ես դաս ստացա Cube-ից և Eazy-E-ից/ Ո՞րն էր այդ դասը: Օ, այո, «անիծյալ ոստիկանությունը»։
Այնուհետև ռեփերն իր աջակցությունն է հայտնում հակասեմականության մեջ մեղադրվող ուսանողներին․ «Մենք տեսնում ենք նրանց սուտը, ովքեր ասում են, որ հակասիոնիստ լինելը հակասեմականություն է։ Ես տեսա հրեա եղբայրների և քույրերի, ովքեր բողոքում էին, ցավակցում և գոռում «Պաղեստինը պետք է ազատ լինի»»։


Guardian-ը հաղորդել է որ ԱՄՆ ողջ տարածքում ձերբակալվել է պաղեստինամետ ցույցերին մասնակցած ավելի քան 2 հազար ուսանող։
Երգում Մաքլեմորը քննադատում է  նաև Բայդենին ու Դրեյքին, ինչպես նաև այն համակարգը, որն «աջակցում է սպիտակամորթ ծահյրահեղականներին»։ 

Նա քննադատում է նաև գրաքննությունն ասելով․ «Դուք կարող եք գնել Meta-ն, բայց ոչ ինձ: Դուք կարող եք արգելել TikTok-ը, հեռացնել մեզ ալգորիթմից, բայց արդեն ուշ է, մենք տեսել ենք ճշմարտությունը, մենք դրա ականատեսն ենք եղել, մենք տեսել ենք ավերակները, շենքերը, մայրերին ու երեխաներին և բոլոր տղամարդկանց, որոնք դուք սպանել եք»: 

Դիմելով Բայդենի վարչակազմին, նա ասում է․ «Ձեր ձեռքերն արյունոտ են ու մենք դա տեսնում ենք։ Բայդեն, մենք տեսնում ենք այդ ամենը։ Ես աշնանը քեզ ձայն չեմ տա»։

Նա նաև անդրադառնում է իր գործընկերներին, ովքեր անտարբեր են համաշխարհային իրադարձությունների նկյատմամբ։

Մաքլեմորն ասում է․ «Ի՞նչ եղավ արվեստագետին։ Ի՞նչ պետք է ասեք։ Եթե ես մեկի ենթական լինեի, գուցե ինձ այսօր ազատեին աշխատանքից։ Իմ համար լավ է, քանի որ այս խոսքերը բխում են իմ սրտից։ Ես հրադադար եմ ուզում, ո՞ւմ համար է կարևոր Դրեյքի պատասխանը։ Ինչո՞վ եք պատրաստ ռիսկի դիմել: Ի՞նչ եք պատրաստ զոհաբերել»: