Սիոնիստական լոբբին և Բաքվի կառավարությունը միավորվել են Ռուսաստանի ջանքերի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i217842-Սիոնիստական_լոբբին_և_Բաքվի_կառավարությունը_միավորվել_են_Ռուսաստանի_ջանքերի_դեմ
Ռուսաստանի թալիշների զարգացման կենտրոնի ղեկավար Իսմայիլ Շաբանովը հայտարարել է, որ սիոնիստական լոբբին ու Ադրբեջանը միավորվել են՝ Ռուսաստանի թալիշների նկատմամբ ճնշում գործադրելու հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2024 07:02 Asia/Tehran
  • Սիոնիստական լոբբին և Բաքվի կառավարությունը միավորվել են Ռուսաստանի ջանքերի դեմ

Ռուսաստանի թալիշների զարգացման կենտրոնի ղեկավար Իսմայիլ Շաբանովը հայտարարել է, որ սիոնիստական լոբբին ու Ադրբեջանը միավորվել են՝ Ռուսաստանի թալիշների նկատմամբ ճնշում գործադրելու հարցում։

 «Սահաբ» ցանցի թալիշերեն ռադիոյին տված բացառիկ հարցազրույցում, Շաբանովն  ասել է. «Սիոնիստական լոբբիի միջամտությունը և Բաքվի կառավարության գործակալների կողմից Ռուսաստանում ծախսվող խոշոր գումարները սահմանափակել են Մոսկվա, Եկատերինբուրգ և Նովոկուզնեցկ քաղաքներում թալիշների գործունեությունը»։

Նշելով, որ անցած շաբաթ Եկատերինբուրգում չեղարկվել է թալիշների կազմակերպած ծրագիրը, նա հավելել է․ «Ադրբեջանի հյուպատոսության ճնշման արդյունքում, քաղաքապետն արգելել է միջոցառման անցկացումը։ Այդ որոշումն առթել է նաև վրացի և տաջիկ էթնիկ խմբերի բողոքը»։ 

Ռուսաստանի նախագահի՝ թալիշների հարցերով խորհրդականը զգուշացրել է այդ երկրում թալիշների դեմ ուղղված գործողությունների աճի կապակցությամբ, նշելով, որ դրանք անմարդկային են և հակասում են իսլամին։

Շաբանովն ասել է․ «Մենք չունենք այլ ճանապարհ, քան պայքարել այդ գործողությունների դեմ, և այդ հարցում մեզ անհրաժեշտ է Իրանի օգնությունը»։

Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանում ապրում է ավելի քան 700 հազար աշխատանքային միգրանտ։

Անցած տարի, Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության հիմնադրման տարեդարձի առիթով կազմակերպված արարողությանը մասնակցած անձինք, Բաքու վերադառնալուց հետո, ձերբակալվեցին։ Իսկ Լենքորանում և Մասալիում ապրողների ընտանիքների նկատմամբ ճնշումներ գործադրվեցին։