Ֆրանսիայից հետո հեթը հասավ ԱՄՆ-ին՝ Աֆրիկայից դուրս բերելու իր զորքերը
Պենտագոնը ստիպված է եղել ընդունել Նիգերից իր ռազմական ուժը դուրս բերելու պահանջը։
Վկայակոչելով անանուն աղբյուրի, Politico-ն հաղորդել է, որ Պենտագոնը հրամայել է Նիգերից դուրս բերել ամերիկացի հազար զինվորներին։
Ապրիլին ԱՄՆ-ն հայտարարեց, որ սկսում է Նիգերից իր ուժերի կանոնավոր դուրսբերման գործընթացը, հավելելով, որ ամերիկացի պաշտոնյաները շարունակում են բանակցել Նիգերի ռազմական ղեկավարների հետ՝ այդ երկրում ամերիկյան զորքի մի մասի մնալու ուղղությամբ։
Նիգերը պետք է կենտրոնական դեր խաղար Աֆրիկայի «ափամերձ» տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմական գործողություններում։ Այս երկիրը նաև համաձայնություն էր տվել իր տարածքում ամերիկյան խոշոր ավիաբազայի կառուցմանը։
Սակայն քաղաքական նոր զարգացումներից հետո, Նիգերի նոր ղեկավարությունը գնաց արևմտյան գաղութատիրական երկրների, հատկապես՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խզելու ուղղությամբ։ Ժողովուրդն աջակցեց կառավարության որոշմանը։
Վերջերս Չադը նույնպես միացել է աֆրիկյան երկրներին, որոնք պահանջում են իրենց տարածքից դուրս բերել ամերիկյան զորքը։ Ներկայումս Չադում տեղակայված է մոտ 100 ամերիկացի զինվոր։
Իսկ մինչ այդ ֆրանսիական ուժերը պետք է լքեին Նիգերը, Մալին և Բուրկինա Ֆասոն։
Միեւնույն ժամանակ, Իրան Պրես լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում, Հյուսիսային Նիգերիայի առաջնորդների խմբի խոսնակ Ջաբրին Էբրահիմն իր մտահոգությունն է հայտնել Նիգերիայի կառավարության հետ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բանակցությունների առնչությամբ՝ այս երկրում ռազմաբազաներ ստեղծելու վերաբերյալ, նա ասել է. «Նիգերում, Բուրկինա Ֆասոյում և Մալիում ամերիկյան և ֆրանսիական ռազմական ներկայության փորձը ցույց է տվել, որ այդ երկրներին թույլ չի տրվել մշտադիտարկել օտարերկրյա ռազմակայանները և դրանց ծրագրերը, և այդ փորձի կրկնությունը լուրջ մարտահրավեր է Նիգերիայի կառավարման համար»։
Մինչ Նիգերիայի նախագահը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ Նիգերիայում այդ երկրների զինվորականների ներկայության համար, Նիգերի, Մալիի և Բուրկինա Ֆասոյի ժողովուրդներին հաջողվեց միասնականությամբ, ցույցերով և իրենց իրենց նոր կառավարության աջակցությամբ արտաքսել օտարերկրյա զորքերին։
Արևմտյան գաղութատիրական ուժերի դուրսբերման խնդրանքները այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չադն ու Նիգերը և ավելի վաղ՝ Մալին ու Բուրկինա Ֆասոն, ոչ միայն նշանակում են Ամերիկայի և նրա դաշնակիցների ազդեցության նվազումը Աֆրիկայում, այլ նաև զգալի փոփոխության նշան է համարվում աշխարհաքաղաքական հարաբերություններում: Փաստորեն, Աֆրիկայի տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական ներկայության անկումը կարող է բազմաթիվ մարտահրավերներ բերել արևմտյան կառավարությունների արտաքին քաղաքականությանը, որոնց արդյունքները աշխարհաքաղաքական ձախողում կլինեն Վաշինգտոնի և նրա գործընկերների համար։