ԵԱՏՄ-ն կաշխատի ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i217900-ԵԱՏՄ_ն_կաշխատի_ազատ_առևտրի_գոտիների_մասին_համաձայնագրերի_ցանցի_ընդլայնման_ուղղությամբ
Ռուսաստանը կաշխատի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և այլ երկրների միջև ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ: Պետդումայի լիագումար նիստում այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնի թեկնածու Ալեքսեյ Օվերչուկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2024 13:00 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն կաշխատի ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ

Ռուսաստանը կաշխատի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և այլ երկրների միջև ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ: Պետդումայի լիագումար նիստում այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնի թեկնածու Ալեքսեյ Օվերչուկը։

Նիստում քննարկվում են կառավարության նոր կազմում փոխվարչապետների պաշտոնների համար վարչապետ Միխայիլ Միշուստինի առաջարկած թեկնածությունները:

«ԵԱՏՄ գործընկերների հետ կաշխատենք մեր ինտեգրացիոն եզրագծում նոր անդամ պետությունների ընդգրկման, ինչպես նաև ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի ցանցի ընդլայնման ուղղությամբ»,- ասել է նա:

Օվերչուկի խոսքով՝ տնտեսական նոր իրականությունը նոր հնարավորություններ է ստեղծում ԱՊՀ երկրների զարգացման համար, և Ռուսաստանի կառավարությունը կաջակցի և կզարգացնի այդ ուղղությամբ համագործակցության ներուժը:

«Ինչպես նախատեսված է նախագահի ուղերձում, մենք նոր գլոբալ ճարտարապետություն կձևավորենք, որը ներառում է արդյունավետ և անվտանգ տրանսպորտային-լոգիստիկ միջանցքներ, քաղաքական միջամտությունից անկախ ֆինանսական համակարգ, որի շուրջ կմիավորվեն համաշխարհային մեծամասնության ջանքերը»,-ամփոփել է Օվերչուկը: