ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարել․ Ալիև
https://parstoday.ir/hy/news/world-i217930-ԵԱՀԿ_Մինսկի_խումբը_պետք_է_լուծարել_Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ժամանակն է լուծարել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2024 12:57 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարել․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ժամանակն է լուծարել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությամբ։

«Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմություն է դարձել, այն գոյություն չունի, ուստի ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված ինստիտուտները», - ասել է Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգի հետ հանդիպմանը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը ոչինչ չեն արել հակամարտության հետևանքների վերացման, «ադրբեջանական տարածքների ազատագրման» և «տեղահանվածների» վերադարձի համար, իսկ հիմա Երևանի և Բաքվի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: