ՀԱՊԿ պայմանագիրը կարևոր կայունացնող դեր է ունեցել հետխորհրդային տարածքում․ ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i217960-ՀԱՊԿ_պայմանագիրը_կարևոր_կայունացնող_դեր_է_ունեցել_հետխորհրդային_տարածքում_ՌԴ_ԱԳՆ
ՀԱՊԿ պայմանագիրը կարևոր կայունացնող դեր է ունեցել հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական բուռն փոփոխությունների պայմաններում։ Այս մասին նշված է Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 32-ամյակի առիթով ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրութան մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2024 09:03 Asia/Tehran
  • ՀԱՊԿ պայմանագիրը կարևոր կայունացնող դեր է ունեցել հետխորհրդային տարածքում․ ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ պայմանագիրը կարևոր կայունացնող դեր է ունեցել հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական բուռն փոփոխությունների պայմաններում։ Այս մասին նշված է Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 32-ամյակի առիթով ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրութան մեջ։

Շեշտվում է, որ այս փաստաթուղթը մինչ օրս մասնակից պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման առանցքային տարր է։

«ՀԱՊԿ - ը ուղղված է իր արտաքին կապերի ընդլայնմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով աշխատանքին երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների միավորմանը, որոնք գործում են անվտանգության ոլորտում, այդ թվում ՝ կազմակերպության դիտորդների և գործընկերների կարգավիճակով»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հիշեցրել են՝ ՀԱՊԿ շրջանակներում բազմապլանային դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հեռանկարները, հնարավորությունների մեծացումը և անդամ պետությունների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները նախատեսվում է քննարկել 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին Ղազախստանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԽ քարտուղարների կոմիտեի և արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերի ընթացքում:

Շեշտվում է, որ դաշնակիցները հատուկ ուշադրություն են դարձնում կազմակերպության ուժային ներուժի ամրապնդման, մարտական պատրաստության բարձրացման և ՀԱՊԿ հավաքական ուժերի զորակազմերի գործողությունների ներդաշնակեցման հարցերին:

«ՀԱՊԿ-ի խաղաղապահ բաղադրիչի զարգացման հետ մեկտեղ անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում ՄԱԿ-ի՝ խաղաղությանն ուղղված գործողություններին կազմակերպության միանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նաև հիշեցրել են, որ ՀԱՊԿ արդյունավետության վառ ապացույցն են դարձել մասնակիցների համակարգված գործողությունները՝ Ղազախստանին 2022 թվականի հունվարին ներքաղաքական իրավիճակի կայունացման հարցում աջակցություն ցուցաբերելուն։

ՌԴ ԱԳՆ-ում նաև նշել են, որ կառույցի մասնակից պետությունները, առաջնորդվելով մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարությամբ, հետևողականորեն ընդլայնում են դաշնակցային փոխգործակցությունը։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին լրանում է ՀԱՊԿ պայմանագրի կնքման 32-ամյակը։ Այսօրվա դրությամբ կազմակերպությունը միավորում է վեց պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: