Իռլանդիան պատրաստվում է ճանաչել Պաղեստին պետությունը
Իռլանդիայի արտգործնախարարն ասել է․,-«Մոտ ապագայում Դուբլինը կճանաչի Պաղեստինի անկախ պետությունը»։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Իռլանդիայի առրգործնախարար՝ Մայքլ Մարտինը հայտարարել է,որ իր երկիրը մինչև մայիսի վերջ կճանաչի Պաղեստինի անկախ պետությունը։
Իռլանդիայի արտաքին գործերի նախարարը ողջունել է ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության բանաձեւի հաստատումը և ասել, որ եկել է ժամանակը որոշելու այս երկրի ժողովրդի ճակատագիրը։
ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցության մասին արաբական երկրների բանաձեւը հաստատվել է ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին (իրանական օրդիբեհեշթ ամսի 21-ին) Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովում 143 կողմ ձայների արդյունքում,։
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում ընդունված բանաձևն ընդլայնում է Պաղեստինի իրավունքները համաշխարհային կազմակերպությունում, ինչպես նաև Անվտանգության խորհրդին խորհուրդ է տալիս վերանայել ՄԱԿ-ին այս երկրի որպես 194-րդ անդամ դառնալու հարցը։
Պաղեստինը ներկայումս ոչ անդամ դիտորդի կարգավիճակ ունի , և տարիներ շարունակ փորձում է դառնալ միջազգային այս կառույցի լիիրավ անդամ։
Անցյալ ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս ջանքերի վրա վետո դրվեց Միացյալ Նահանգների կողմից:
Այս բանաձեւի հաստատմամբ Պաղեստինը պաշտոնապես ճանաչվեց ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության իրավունք ունեցող երկիր։
Իսպանիան, Մալթան և Սլովենիան նույնպես ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր են մինչև 2024 թվականի մայիսի 21-ը ճանաչել Պաղեստինի անկախ պետությունը ։
Մինչ այժմ 141 երկիր պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետությունը։