Ռյաբկով. Արևմտյան որոշ պաշտոնյաներ ատրճանակով զինված փողոցային հանցագործներ են
https://parstoday.ir/hy/news/world-i218040-Ռյաբկով._Արևմտյան_որոշ_պաշտոնյաներ_ատրճանակով_զինված_փողոցային_հանցագործներ_են
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ արևմտյան որոշ պաշտոնյաներ ատրճանակով զինված փողոցային հանցագործներ են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2024 08:52 Asia/Tehran
  • Ռյաբկով. Արևմտյան որոշ պաշտոնյաներ ատրճանակով զինված փողոցային հանցագործներ են

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ արևմտյան որոշ պաշտոնյաներ ատրճանակով զինված փողոցային հանցագործներ են։

Նա անդրադարձել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների կրճատման հավանականությանը, արևմտյան որոշ պաշտոնյաների անվանելով  «ատրճանակով զինված փողոցային հանցագործներ»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, Ռյաբկովն ասել է․ «Իմ կարծիքով, եթե Արևմուտքն ընտրի առճակատման և լարվածության ճանապարհը, ապա չի բացառվում, որ նման որոշում կկայացվի (դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցում)։ Սակայն դվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցումը պայմանավորված է ոչ թե Ուկրաինային (արևմտյան) աջակցությամբ, այլ  մեր ակտիվների և տնտեսական ոլորտում այլ միջոցների սառեցմամբ։ Ռուսաստանը երբեք չի եղել առաջին կողմը, որը վատացրել է իր հարաբերությունները ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետ»։

Նա հավելել է․ «ԱՄՆ-ում ու արևմտյան երկրներում կան անձինք, ովքեր սադրիչ գործողությունների են դիմում, ցանկանալով փորձել Մոսկվայի ուժը։ Ես այս մարդկանց ատրճանակով զինված փողոցային հանցագործներ եմ անվանում»։

Ավելի վաղ, Ռյաբկովը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ Մոսկվան կարող է նվազեցնել իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, եթե ռուսական ակտիվները բռնագրավվեն։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ն չպետք է գործի այն պատրանքով, թե Մոսկվան երկու ձեռքով կառչած է Վաշինգտոնի հետ դիվանագիտական հարաբերությունների պահպանումից։

Ուկրաինայի պատերազմի պատրվակով սահմանված պատժամիջոցների շրջանակում, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները սառեցրել են Ռուսաստանի կենտրոնական բանկի մոտ 300 միլիարդ դոլարի ակտիվները, որոնց մեծ մասը պահվում է Եվրամիության տարածքում: