Հոլիվուդյան հայտնի ռեժիսորի նախազգուշացումը Ամերիկայի մութ ապագայի մասին
Ամերիկացի ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան Կաննի կինոփառատոնի շրջանակում ասել է. «Ամերիկան, որի հիմնադիրները փորձեցին ընդօրինակել հին Հռոմեական Հանրապետության օրենքներն ու պետական կառույցները, գնում է դեպի նմանատիպ փլուզում»:
«Այն, ինչ կատարվում է Ամերիկայում, մեր հանրապետությունում, մեր ժողովրդավարության մեջ, նույնն է, ինչ Հին Հռոմի ճակատագիրը, որը կորցրեց իր հանրապետությունը հազարավոր տարիներ առաջ։ Ամերիկայի քաղաքականությունը մեզ հասցրել է այն աստիճանի, որ մենք կարող ենք կորցնել մեր հանրապետությունը», - ասաց Օսկարակիր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, ով ներկա էր Կաննի կինոփառատոնին՝ իր վերջին ֆիլմի՝ «Մեգալոպոլիս»-ի ցուցադրության համար, միջոցառման շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Megalopolis ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայի Կաննում, ոգեշնչված է Քեթլինի դավադրությունից՝ մ.թ.ա. 63 թվականին Հռոմեական Հանրապետության օրենքները տապալելու համար, և որ ֆիլմի դեպքերը տեղի են ունենում ապագայում Նյու Յորքի նման մեգապոլիսում: