Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i218104-Վրաստանի_նախագահը_վետո_է_դրել_օտարերկրյա_գործակալների_մասին_օրենքի_վրա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է կիրառել խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օրենքի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2024 05:56 Asia/Tehran
  • Վրաստանի նախագահը վետո է դրել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է կիրառել խորհրդարանի ընդունած օտարերկրյա գործակալների մասին օրենքի նկատմամբ:

«Ես վետո եմ դրել «ռուսական» օրենքի վրա», - ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ:

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմակահարույց օրինագիծը, որը տևական ժամանակ փոթորկել է Վրաստանը:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը նախատեսում է առանձին ռեեստրում գրանցել այն ոչ առևտրային իրավաբանական անձանց և ԶԼՄ-ներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվել է արտերկրից:

Այս օրինագծին դեմ են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները. նրանք համարում են, որ այդ օրենքը կխանգարի Եվրամիությանն ինտեգրվելու հարցում։

Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքը լիովին համապատասխանում է իրավական բոլոր հիմնական սկզբունքներին և մեկ նպատակ ունի՝ բացահայտել ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրները։