Փարիզը Բաքվին մեղադրել է Ֆրանսիայում անջատողական քարոզարշավ իրականացնելու մեջ
Օտարերկրյա թվային միջամտություններից Ֆրանսիայի պետական պաշտպանության ծառայությունը (VIGINUM) հայտարարել է, որ Նոր Կալեդոնիայում անկարգությունների և անջատողականության ֆոնին, Ադրբեջանը սոցիալական ցանցերում՝ զրպարտություն է տարածում ուղղված Ֆրանսիայի դեմ։
Ծառայությունը հայտարարել է, որ ադրբեջանական ծագման օգտահաշիվները համակարգված կերպով տարածում են «բացահայտ կեղծ կամ ապակողմնորոշող բովանդակություն», ֆրանսիական ոստիկանությանը Նոր Կալեդոնիայում ցուցարարների վրա կրակելու մեջ։
Արձագանքելով այս պնդմանն Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է․ «Նոր Կալեդոնիայում անկախության կողմնակիցների ցույցերին աջակցելու մեջ Ադրբեջանին մեղադրելու փոխարեն, Ֆրանսիան պետք է կենտրոնանա սահմանամերձ շրջանների նկատմամբ իր երկրի ձախողված քաղաքականության վրա, որն առաջացրել է նման բողոքներ»։
«Միայն մայիսի 15-ին X-ի 1686 օգտատեր կիսվել է կեղծ տեղեկություններով, որոնք ուղղված են Ֆրանսիայի դեմ։ Դրանցից առնվազն 86-ը հայտարարել են, որ իշխող Նոր Ադրբեջան կուսակցության անդամ են»-, նշվում է զեկույցում։
Մայիսի 16-ին նույնպես X հարթակում նմանատիպ գրառումներ հրապարակած 301 օգտատերերից առնվազն 112-ն իրենց bios-ում նշել են, որ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունից են և ադրբեջանցիներ։