Ալիև. Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է սխալ քայլ ձեռնարկի
https://parstoday.ir/hy/news/world-i218144-Ալիև._Կարծում_եմ_որ_Հայաստանը_չպետք_է_սխալ_քայլ_ձեռնարկի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է տարբեր հարթակներից սպառնալ Հայաստանին։ Բացառություն չէր նաև նրա ելույթը Իրանում, որտեղ այցելել էր Գըզ-Քալասի ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2024 16:08 Asia/Tehran
  • Ալիև.  Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է սխալ քայլ ձեռնարկի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է տարբեր հարթակներից սպառնալ Հայաստանին։ Բացառություն չէր նաև նրա ելույթը Իրանում, որտեղ այցելել էր Գըզ-Քալասի ամբարտակի բացման արարողությանը մասնակցելու համար։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը չպետք է սխալ քայլ ձեռնարկի։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ և կամքով»,- Ալիևին են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստանի համար, որը երկար տարիներ հույս էր դրել տարածաշրջանից հեռու գտնվող երկրների հովանավորության և աջակցության վրա, արդյունքն այնքան էլ հաճելի չեղավ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

«Տարածաշրջանի պետություններն ուժեղ պետություններ են, որոնք անկախ քաղաքականություն են վարում։ Կողմնակի ոչ մի ուժ երբևէ չի ազդել և չի ազդի այս պետությունների կամքի վրա։ Հուսով եմ, որ Հայաստանը, ճիշտ քաղաքականություն վարելով, իր ներդրումը կունենա և ոչ թե կվնասի տարածաշրջանային համագործակցությանը»,- հավելել է նա։