Ռուսաստանի հուսալի բարեկամներն էին․ Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանին
Նախարարը նշել է, որ Էբրահիմ Ռայիսին և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն անգնահատելի դեր են խաղացել ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Լավրովը նշել է, որ Ռայիսին և Աբդոլլահիանը իսլամական հանրապետության ականավոր քաղաքական գործիչներ էին և իսկական հայրենասերներ:
«Իրանի նախագահն ու արտգործնախարարը մեր երկրի իրական, վստահելի բարեկամներ էին: Անգնահատելի է նրանց դերը ռուս-իրանական փոխշահավետ համագործակցության և վստահելի գործընկերության ամրապնդման գործում Անկեղծորեն ցավակցում ենք մահացածների հարազատներին ու մերձավորներին, ինչպես նաև Իրանի բարեկամ ժողովրդին: Այս ողբերգական պահին մեր մտքերն ու սրտերը ձեզ հետ են», - նշել է ՌԴ արտգործնախարարը։