Վրաստանի խորհրդարանը կհաղթահարի նախագահի վետոն․ խոսնակը` «գործակալների» օրենքի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i218190-Վրաստանի_խորհրդարանը_կհաղթահարի_նախագահի_վետոն_խոսնակը_գործակալների_օրենքի_մասին
Վրաստանի խորհրդարանը կհաղթահարի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ նախագահի վետոն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2024 11:05 Asia/Tehran
  • Վրաստանի խորհրդարանը կհաղթահարի նախագահի վետոն․ խոսնակը` «գործակալների» օրենքի մասին

Վրաստանի խորհրդարանը կհաղթահարի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ նախագահի վետոն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Տիկին Սալոմեն (նկատի ունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, - խմբ.) բոլոր հնարավոր մեթոդներով ցույց տվեց, որ ինքն իրեն այդ երկրի քաղաքացի չի համարում։

Սահմանադրությունը խախտելուց հետո սկսել է ծաղրել ժողովրդին», - ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ մեծամասնության պատգամավորները բավարար ձայներ ունեն վետոն հաղթահարելու համար։