Վրաստանի խորհրդարանը կհաղթահարի նախագահի վետոն․ խոսնակը` «գործակալների» օրենքի մասին
Մայիս 20, 2024 11:05 Asia/Tehran
Վրաստանի խորհրդարանը կհաղթահարի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ նախագահի վետոն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Տիկին Սալոմեն (նկատի ունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, - խմբ.) բոլոր հնարավոր մեթոդներով ցույց տվեց, որ ինքն իրեն այդ երկրի քաղաքացի չի համարում։
Սահմանադրությունը խախտելուց հետո սկսել է ծաղրել ժողովրդին», - ասել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ մեծամասնության պատգամավորները բավարար ձայներ ունեն վետոն հաղթահարելու համար։