Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդին այաթոլլա Ռայիսիի մահվան կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i218196-Վլադիմիր_Պուտինը_ցավակցություն_է_հայտնել_Իրանի_առաջնորդին_այաթոլլա_Ռայիսիի_մահվան_կապակցությամբ
Վլադիմիր Պուտինի ուղերձում ասվում է. «Ընդունեք մեր ամենաանկեղծ ցավակցությունները Իրանի ժողովրդին պատուհասած մեծ ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրեց նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, ինչպես նաև ձեր կառավարության մի շարք այլ ականավոր գործիչների մահվան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2024 13:25 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդին այաթոլլա Ռայիսիի մահվան կապակցությամբ

Վլադիմիր Պուտինի ուղերձում ասվում է. «Ընդունեք մեր ամենաանկեղծ ցավակցությունները Իրանի ժողովրդին պատուհասած մեծ ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրեց նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, ինչպես նաև ձեր կառավարության մի շարք այլ ականավոր գործիչների մահվան։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ականավոր քաղաքական գործիչ էր, ով իր ողջ կյանքը նվիրեց հայրենիքին ծառայելուն։ Նրան իրավացիորեն բարձր էին գնահատում հայրենակիցները և զգալի հեղինակություն էր վայելում երկրի սահմաններից դուրս: Որպես Ռուսաստանի իսկական բարեկամ՝ նա արժեքավոր անձնական ներդրում ունեցավ մեր երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում և մեծ ջանքեր գործադրեց դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու համար»։

Նախագահի և նրա ուղեկիցների նահատակությունից հետո Ռուսաստանի ժողովուրդը, ծաղիկներ դնելով Մոսկվայում Իրանի դեսպանատան դիմաց, իր կարեկցանքն է հայտնել Իրանի ժողովրդին։